2023 թվականի նոյեմբերի 25-ին Move2Armenia Career-ն անցկացրեց վեցերորդ կարիերայի օրը, որի ժամանակ 15+ տարբեր ոլորտներից կազմակերպություններ ներկայացնում էին 1000+ թափուր աշխատատեղեր։
Աշխատանքի էին հրավիրում Creed Roomz-ը, KFC-ն, Evolution Armenia-ն, Imagine Live-ը, Premium Machinery Armenia-ն, ՀՀ միասնական սոցիալական ծառայությունը, staff.am-ը, Tru Tru Cafe-ն, Move2Armenia Career-ը և Move2Armenia շարժումը, ինչպես նաև բազմաթիվ այլ կազմակերպություններ: Հյուրերը ծանոթացան առողջապահության, կրթության, ՏՏ, մանրածախ առևտրի, HoReCa և այլ ոլորտներում աշխատանքի հնարավորություններին, ինչպես նաև տեղեկացան, թե ինչպես օգնություն ստանալ պետությունից աշխատանք գտնելու հարցում:
Աշխատանքի տոնավաճառ այցելուների թիվը գերազանցեց 2000-ը: Ութ ժամ շարունակ նրանք էքսպրես-հարցազրույցներ անցան և մասնակցեցին աշխատաշուկայում պահանջվածությունը բարձրացնող լրացուցիչ միջոցառումների:
Այս Աշխատանքի տոնավաճառին կազմակերպիչները հատուկ ուշադրություն էին դարձրել միջին և մեծ աշխատանքային փորձ ունեցող թեկնածուների ներգրավմանը։
Կազմակերպիչները, որոնք նախկինում էլ օգնել էին Հայաստան տեղափոխված օտարերկրացիներին աշխատանք գտնել, նոյեմբերի 25-ի տոնավաճառին ներգրավել էին բազմաթիվ տեղացի և հայրենադարձ մասնագետների՝ շարունակելով նախորդ՝ 2023թ․ հոկտեմբերին տեղի ունեցած «1000+ աշխատատեղ՝ Արցախից տեղահանվածների համար» տոնավաճառի տրամաբանությունը։
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:
Տեղի ունեցավ Move2Armenia-ի Կարիերայի օրը
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև