Docus AI-ը համագործակցություն է սկսել «Աստղիկ» բժշկական կենտրոնի հետ

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

AI-ով աշխատող առողջապահական հարթակ Docus AI-ը հայտարարել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի հետ համագործակցության մեկնարկի մասին։

Ընկերության հաղորդմամբ՝ այս համագործակցությունը հնարավորություն կտա Docus AI-ի լուծումներն ինտեգրել բժշկական կենտրոնի ամենօրյա ախտորոշիչ գործընթացներին՝ նպաստելով լաբորատոր աշխատանքների ավելի խելացի և փոխկապակցված կազմակերպմանը։

Docus AI-ը նշել է, որ սա ևս մեկ քայլ է արհեստական բանականության վրա հիմնված ախտորոշման լուծումների զարգացման և առողջապահական ոլորտում դրանց կիրառման ընդլայնման ուղղությամբ։

Docus.ai-ի առանցքային լուծումը արհեստական բանականությամբ աշխատող առողջապահական օգնականն է, որը նախատեսված է մարդկանց առողջական վիճակի վերաբերյալ ավելի տեղեկացված որոշումներ կայացնելու աջակցելու համար։ Հարթակը հնարավորություն է տալիս վերբեռնել և վերլուծել բժշկական փաստաթղթեր, ներկայացնել առողջական տվյալները, ինչպես նաև ստանալ հնարավոր ախտորոշումների և դրանց վերաբերյալ ամփոփ հաշվետվություններ։ Ընկերությունը մշտապես ընդլայնում է իր հնարավորությունները՝ ներդնելով նորարարական տեխնոլոգիաներ և համագործակցելով տարբեր մասնագիտությունների բժիշկների հետ։ Docus.ai-ի թիմի համոզմամբ՝ արհեստական բանականության զարգացումը կարող է էականորեն փոխել առողջապահության ոլորտը՝ բարձրացնելով ծառայությունների արդյունավետությունն ու հասանելիությունը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները