AI Conf Armenia 2023-ի գրանցումը բաց է

Վերջին լուրերը
AI Conf Armenia 2023-ի գրանցումը բաց է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ YSU – Krisp AI Lab և Skill
Որտեղ՝
 ԵՊՀ Մեծ Դահլիճ,
Երբ՝ 
հունիսի 23, ժամը 11:00-17:30

Միջոցառման մասին․

- Advertisement -
AI Conf Armenia 2023-ի գրանցումը բաց է

Արդեն ամենամյա դարձած AI Conf Armenia-ն այս տարի կանցկացվի «AI հեղափոխությունը և կարիերան» խորագրով։

Այս անգամ կոնֆերանսի ուշադրության կենտրոնում Արհեստական բանականության հեղափոխությունն է և նոր հնարավորությունների ալիքը, որն այն բերում է իր հետ:

Կոնֆերանսը նախատեսված է մաթեմատիկայի, ֆիզիկայի և համակարգչային գիտությամբ մասնագիտացող ուսանողների, երիտասարդ հետազոտողների, արհեստական բանականության ոլորտի մասնագետների, ինչպես նաև բոլոր այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են տվյալ ոլորտում առաջատար հայկական ընկերությունների ձեռքբերումներով:

Միջոցառման ընթացքում սպասվում են.

  • Բացահայտումներով լի ելույթներ արհեստական բանականության հեղափոխության և առաջիկա զարգացումների վերաբերյալ
  • Բացառիկ ակնարկներ YSU-Krisp AI լաբորատորիայի հետազոտական նախագծերից
  • Տեղական ընկերությունների AI նախագծերի և հաջողության պատմությունների ներկայացումներ
  • Պանելային քննարկումներ աշխատաշուկայում AI-ի դերի աճի և աշխատանքում AI գործիքների (օր․՝ ChatGPT, LangChain) արդյունավետ կիրառությունների մասին

Կոնֆերանսի մուտքն ազատ է՝ պարտադիր գրանցումով (այստեղ

Միջոցառումն ամենամյա է և նպատակ ունի քննարկել AI-ի միջազգային միտումներն ու հեռանկարները և նպաստել Հայատանում ոլորտի զարգացմանը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները