Telegram-ում օգտանուններից մեկը վաճառվել է ռեկորդային՝ 1,76 մլն գնով

Վերջին լուրերը
Telegram-ում օգտանուններից մեկը վաճառվել է ռեկորդային՝ 1,76 մլն գնով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Fragment բլոկչեյն հարթակում անցկացվել է յուրահատուկ օգտանունների հերթական աճուրդը, որում գրանցվել է գնի նոր ռեկորդ. @news օգտանունը (username) վաճառվել է 994 հազար TON-ով, որն ընթացիկ փոխարժեքով հավասար է մոտ 1,76 մլն դոլարի:

Գնորդի անունը հայտնի չէ, բայց նա իր հաշվին ունի 20,9 TON (մոտ 37,6 մլն դոլար) և ավելի վաղ ձեռք է բերել նաև @pasta, @pizza, @discount, @insurance օգտանունները:

- Advertisement -

Մինչ այս ամենաբարձր գնով վաճառված օգտանունը @auto-ն էր՝ մոտ 1,6 մլն դոլար: Telegram-ը շարունակում է օգտանունների վաճառքը: Առաջիկայում նախատեսվում է աճուրդի հանել @bank, @avia, @chat, @king օգտանունները:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները