Telegram-ը կսկսի վճարել ալիքների սեփականատերերին գովազդ ցուցադրելու համար

Վերջին լուրերը
Telegram-ը կսկսի վճարել ալիքների սեփականատերերին գովազդ ցուցադրելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Telegram-ը կսկսի գովազդից ստացված եկամուտի 50%-ը կիսել ալիքների սեփականատերերի հետ։ Հեղինակները կստանան հասույթի իրենց բաժինը TON բլոկչեյնով աշխատող Toncoin կրիպտոարժույթով։ Այս նորույթը ուժի մեջ է մտնելու 2024 թվականի մարտին։

Ըստ Դուրովի, այս մոտեցումը կապահովի «անվտանգություն» և թույլ կտա հեղինակներին «արագ» ստանալ գումարը։ Սակայն, այսպես չի կարծում Yandex-ի արդյունաբերության հետ կապերի տնօրեն Քսենյա Բոլեցկայան։ Ըստ նրա Telegram-ում գովազդի համար կրիպտոարժույթ ստանալը կարող է «գլխացավանք» դառնալ ալիքների սեփականատերերի համար։ Օգտատերերը կարող են դժվարություններ ունենալ կանխիկացման, եկամուտների հայտարարագրման և մի շարք այլ հարցերում:

- Advertisement -
Telegram-ը կսկսի վճարել ալիքների սեփականատերերին գովազդ ցուցադրելու համար

Դուրովը նշել է, որ Telegram-ի ալիքները ամսական մոտ 1 տրիլիոն դիտում են ապահովում, սակայն առայժմ գովազդ է ցուցադրվում դրանց միայն 10%-ում։

Ըստ Telegram չաթի վերլուծական Combot ծառայության հիմնադիր Ֆեդոր Սկուրատովի դրամայնացման հիմնական նպատակը դեպի TON էկոհամակարգ ներգրավվածության բարձրացումն է, որը վերաներդնելու է կրիպտոարժույթը մեսենջերի ներսում։

Telegram-ում դրամայնացման հայտնվելու մասին լուրերի ֆոնին Toncoin-ի արժեքն աճել է 31%-ով` հասնելով 2,86 դոլարի։

Պավել Դուրովը հայտնել է նաև, որ պատրաստվում են մարտին Telegram-ը գործարկել 100 նոր երկրներում, որտեղ մինչ այս հասանելություն չկար մեսենջերին։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները