Team Telecom Armenia-ն պաշտոնական միջոցառմամբ ազդարարել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) մեկնարկը:
Այս քայլով ընկերությունը հնարավորություն է ունենալու ավելի մեծ ներդրումներ ստանալու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ամրապնդելու դերակատարումը շուկայում, խրախուսելու բաց և թափանցիկ գործելաոճը բիզնես ոլորտում:
8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմսի տեղաբաշխումն իրականացնելու է Ամերիաբանկը: Տեղաբաշխումից հետո Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը կցուցակցեն Հայաստանի արժեթղթերի բորսայում՝ ավելի ամրապնդելով ընկերության տեսանելիությունը և վարկանիշը:
Առավել մանրամասն միջոցառման մասին դիտե՛ք ստորև՝
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: