Իլոն Մասկը կրկին դարձել է տարվա մարդ՝ այժմ ըստ Financial Times-ի

Վերջին լուրերը
Իլոն Մասկը կրկին դարձել է տարվա մարդ՝ այժմ ըստ Financial Times-ի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Պարբերականը կարծում է, որ Մասկը փոխել է ավտոմոբիլային արդյունաբերությունը և նպաստել էլեկտրական մեքենաների արտադրության անցմանը։

Ըստ Financial Times-ի՝ Իլոն Մասկից երկար տարիներ են պահանջվել «գործնականում միայնակ էլեկտրական մեքենաների շուկա ստեղծելու համար:

- Advertisement -
Իլոն Մասկը կրկին դարձել է տարվա մարդ՝ այժմ ըստ Financial Times-ի

Հրատարակությունը կարծում է, որ Tesla-ի գործադիր տնօրենը փոխել է արդյունաբերությունը՝ նրան հետևել են այլ ավտոարտադրողներ և որոշել էլեկտրական մեքենաներ արտադրել։

«Երկար ժամանակ ավտոմոբիլային արդյունաբերությունը Tesla-ին և ինձ անվանում էր հիմարներ և խաբեբաներ: Ասում էին, որ էլեկտրական մեքենաները չեն աշխատի, որ մենք չենք կարողանա հասնել բավարար արդյունավետության: Եվ եթե նույնիսկ անենք, ոչ ոք չի գնի դրանք»,- ասել է Իլոն Մասկը։

Financial Times-ը նաև նշել է Մասկի «հիպերակտիվությունը» Twitter-ում, նրա ներդրումը կրիպտոարժույթների առաջմղման գործում և նրա մյուս ընկերությունների՝ SpaceX-ի և Starlink արբանյակային օպերատորի ձեռքբերումները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Time ամսագիրը «Տարվա մարդ» տիտղոսը շնորհել է Իլոն Մասկին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները