Time ամսագիրը շնորհել է «Տարվա մարդ» կոչումը

Վերջին լուրերը
Time ամսագիրը շնորհել է «Տարվա մարդ» կոչումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Մարդ, ով ձգտում է փրկել մեր մոլորակը»:

Time ամսագիրը«Տարվա մարդ» կոչումը շնորհել է Իլոն Մասկին։ Հաղթողի մասին իր պարզաբանման մեջ Time-ը նշում է, որ «2021 թվականին Մասկը դարձավ ոչ միայն աշխարհի ամենահարուստ մարդը, այլև հասարակության զանգվածային փոփոխությունների, թերևս, ամենավառ օրինակը»:

- Advertisement -
Time ամսագիրը շնորհել է «Տարվա մարդ» կոչումը

Հրատարակությունը ընդգծել է գործարարի բազմակողմանի հետաքրքրությունները՝ նյարդաբանությունից մինչև տիեզերական արդյունաբերություն, և նրա բաց լինելը սոցիալական ցանցերում․

«Էքզիստենցիալ ճգնաժամին լուծումներ գտնելու, տեխնիկական տիտանների դարաշրջանի հնարավորություններն ու վտանգները ներկայացնելու, հասարակության կյանքում ամենահամարձակ վերափոխումներ իրականացնելու համար Իլոն Մասկը դարձավ 2021 թվականի տարվա մարդը»

1927 թվականից Time ամսագիրը շնորհում է «Տարվա մարդ» կոչումը։ 1999 թվականին այն ստացել է Ջեֆ Բեզոսը, 2010 թվականին՝ Մարկ Ցուկերբերգը։

2012՝ Բարաք Օբաման
2013՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս
2014՝ Էբոլայի դեմ պայքարողներ
2015՝ Անգելա Մերկել
2016՝ Դոնալդ Թրամփ
2017՝ մարդիկ, ովքեր հայտնել են ոտնձգությունների մասին
2018՝ «ճշմարտությունը պահպանող» լրագրողներ
2019՝ Գրետա Թունբերգ
2020՝ Ջո Բայդեն և Կամալա Հարիս։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները