#TalkAround քննարկում Հայաստանում Web3 ստարտափների կառուցման թեմայով

Վերջին լուրերը
#TalkAround քննարկում Հայաստանում Web3 ստարտափների կառուցման թեմայով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ BANA Angels
Երբ՝
 ապրիլի 13
Որտեղ՝ Formula Hub

Միջոցառման մասին․

- Advertisement -
#TalkAround քննարկում Հայաստանում Web3 ստարտափների կառուցման թեմայով

BANA Angels-ը` WEB3 Armenia հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է «Web3 ստարտափի կառուցում Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով #TalkАround:

Միջոցառման նպատակն է անդրադառնալ մեր օրերում Web3 ստարտափների առջև ծառացած մարտահրավերներին, դրանք հաղթահարելու միջոցներին, Web3 նախագծերի և ոլորտի մասնագետների խնդիրներին, ինչպես նաև ընդգծել Web3 կրթության, համայնքային գործունեության և ցանցի կարևորությունը:

Web3 Earth & Web3 Texas-ի հիմնադիր Նիկ Ջեյմսը TalkAround-ի առաջին մասում հանդես կգա առցանց հիմնական ելույթով, ինչից հետո WEB3 Armenia հիմնադրամի ներկայացուցիչների հետ կանցկացվի «Web3 ստարտափի կառուցում Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով պանելային քննարկում։

Միջոցառման մոդերատորը CyberHUB-AM-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանն է։ Քննարկմանը կմասնակցեն Fastex-ի PR & Communications բաժնի ղեկավար Անահիտ Համբարձումյանը, Fastex-ի գլխավոր իրավաբան Վարդան Խաչատրյանը և Blockstars-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արտյոմ Հարությունյանը։

Միջոցառման լեզուն անգլերենն է։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները