Մի գաղափարի շուրջ Հայաստանի մի քանի մարզի ուսանողների համախմբած TakeAR ստարտափը հաղթող է ճանաչվել «Դարձիր փոփոխությունը» ուսանողական մրցույթում։
Որպես գաղափարի մեկնարկ նախատեսվում է լրացված իրականության տեխնոլոգիայի միջոցով 9 ամսվա ընթացքում ստեղծել 8-րդ դասարանի կենսաբանության դասագրքի վիրտուալ լաբորատորիա` բջջային հավելվածի ձևով, որը կներառի 3D մոդելներ, 3D անիմացիաներ, թեմայի հակիրճ ձայնագրություն։
Նախագծի նպատակն է Հայաստանում դպրոցական կրթական համակարգը զինել լրացված իրականության (augmented reality) և վիրտուալ իրականության (virtual reality) տեխնոլոգիաներով, ստեղծել առարկաների, թեմաների յուրացման հեշտ և արդյունավետ հնարավորություն։
Ստարտափի մասին ավելին կարող եք իմանալ՝ կարդալով համահիմնադիր Վիգեն Խաչատրյանի հարցազրույցը How2B-ի հետ։
«Դարձիր փոփոխությունը» ուսանողական մրցույթի շրջանակում Ամերիաբանկն ու VISA վճարային համակարգը մեկտեղել են նորարական գաղափարներն ու երիտասարդական ներուժը։
Դեկտեմբերին մեկնարկած ծրագրում իրենց գաղափարներն են ներկայացրել տարբեր մարզերից ժամանած ուսանողներ։ Եզրափակչում ժյուրիին է ներկայացվել 11 նախագիծ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։