TakeAR՝ ստարտափ, որը «վերականգնում» է եկեղեցիները ու կենդանացնում գրքերը

Գրքերի «կենդանացումից» մինչև խոնարհված եկեղեցիների եռաչափ մոդելավորում ու վերականգնում։ TakeAR-ը Հայաստանի մշակութային արժեքները ճանաչելու և ընկալելու նոր ձևաչափ է առաջարկում։ Հավելվածի շնորհիվ հնարավոր է ոչ միայն տեսնել հայկական խոնարհված եկեղեցիների նախկին տեսքը, այլ նաև շրջել դրանց ներսում ու ծանոթանալ պատմությանը։ Մեր զրուցակիցը TakeAR ստարտափի համահիմնադիր Վիգեն Խաչատրյանն է։

Կներկայացնե՛ք TakeAR ստարտափը, ի՞նչ է այն իրենից ներկայացնում։

- Advertisement -
TakeAR՝ ստարտափ, որը «վերականգնում» է եկեղեցիները ու կենդանացնում գրքերը

TakeAR-ը զբաղվում է լրացված իրականություն (AR — augmented reality) տեխնոլոգիայի հիմքով բջջային հավելվածների պատրաստմամբ: Այսինքն՝ TakeAR-ի մոբայլ հավելվածի միջոցով հնարավոր է սքանավորել միջավայրի որոշակի տարրեր (նկարներ, հարթություններ, օբյեկտներ) ու մեր իրականությունը համալրել վիրտուալ, ոչ իրական բովանդակությամբ`տեսնելով դրանք նույն պահին հենց մեզ շրջապատող միջավայրի մեջ:

Ներկայումս, բացի տեխնոլոգիայում համագործակցային նախագծեր իրականացնելուց, ստարտափը ունի իր գործունեության կոնկրետ ոլորտները, որտեղ էլ հենց բուն ծրագրային լուծումներ է առաջարկում: Առաջին ոլորտը կրթական ոլորտն է, որտեղ ստարտափը նախագծել է «Մարդ-անատոմիա» դասագրքի «կենդանացման» համար դեմոնստրացիոն AR հավելված, որը,  ինտեգրվելով դպրոցներում համակարգի մեջ, զգալիորեն կարող է հեշտացնել ուսուցման և ուսումնառության գործընթացները` բացահայտելով բովանդակության ճանաչման նոր ուղիներ:

Երկրորդը մշակութային ոլորտն է, որտեղ զբաղվում ենք հայկական պատմամշակությային կոթողների եռաչափ մոդելավորմամբ (հաճախ խոնարհված կոթողների ամբողջական մոդելավորմամբ) ու մոդելները AR տեխնոլոգիայով աշխատող հավելվածում ներառելով: Նման կերպ մենք հանրությանը առաջարկում ենք Հայաստանի մշակութային արժեքները ճանաչելու և ընկալելու նոր ձևաչափ:

TakeAR՝ ստարտափ, որը «վերականգնում» է եկեղեցիները ու կենդանացնում գրքերը

Ի՞նչ պատմություն ունի ստարտափը, ո՞ւմ գաղափարն է եղել, ինչպե՞ս որոշեցիք սկսել:

Ստարտափը հիմնել ենք, երբ դեռ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաներ էինք: Ամենամյա DiGiTec Expo-ին մասնակցելով՝ 2018 թվականից ծանոթանում էինք ոլորտի շատ կազմակերպությունների հետ, ներառյալ ARLOOPA֊ին, որն զբաղվում է AR և VR տեխնոլոգիաներով ու, ոգևորվելով տեխնոլոգիայի ընձեռնած հնարավորություններով, սկսեցինք ուսումնասիրել այն։  Ինքներս սովորելով դպրոցում՝ նկատել էինք խնդիրներ և այստեղից էլ առաջացավ գաղափարը AR-ի միջոցով կրթության ոլորտում նորարարություն ստեղծելու։ Այս գաղափարի իրագործման ճանապարհին էլ ստեղծվեց TakeAR ստրատափը, իսկ 2 տարի անց 2018 թվականի աշնանը DigiTec Expo-ին այն արդեն ներկայացրեցինք, որպես մասնակից։ 

Քանի՞ հոգի է այժմ աշխատում թիմում, պլանավորո՞ւմ եք ընդլայնել թիմը:

TakeAR-ի թիմի անդամները տարբեր մարզերից են, ու դեռևս 2019 թվականից հաջող կերպով կարողանում ենք հեռահար կազմակերպել ամբողջ աշխատանքը`ստարտափն առաջխաղացնելու համար: Թիմում են որպես հիմնադիրներ և ծրագրավորողներ Վիգեն Խաչատրյանը Թալինից քաղաքից և Վարդան Մելքոնյանը Շենիկ գյուղից, 3D մոդելավորողներ Մհեր Իսրայելյանն ու Արեգ Ամիրաղյանը՝ Նոյեմբերյանից, 2D անիմատոր Գայանե Բոյաջյանը՝ Արթիկից, ստարտափի ընդհանուր համակարգող Անի Ղազարյանը՝ Դվին գյուղից և նախագծերի համակարգող Ջուլիետա Սարգսյանը: 

TakeAR՝ ստարտափ, որը «վերականգնում» է եկեղեցիները ու կենդանացնում գրքերը
Վիգեն Խաչատրյան, Արագածոտնի Թալին քաղաքից, TakeAR-ի համահիմնադիր տնօրեն

Ի՞նչ հատկանիշներ եք կարևորում թիմակիցներ ընտրելիս։

Թիմակցին ընտրելիս կարևորվում ենք, որ տվյալ անձնավորությունը կիսի թիմի առջև դրված տեսլականը, արժեքները, որոնք ժամանակի ընթացքում ստեղծվել են թիմում`հատկապես հայրենիքի զարգացմանը նպաստելու արժեքները։ Նաև մեր նոր թիմակիցները պետք է մեծ ցանկություն ունենան նոր գիտելիքներ ձեռք բերելու ու շարունակաբար ինքնակրթվելու:

Ի՞նչ նոր հմտություններ եք ձեռք բերել ստարտափի շնորհիվ:

Ստարտափը անընդմեջ նպաստում է նոր կարողությունների ձեռքբերմանը, նոր շփումների, շփումների նոր ձևաչափի ամրապնդմանը։ Դրանք պայմանավորված են ոլորտների հետ որտեղ մենք գործունեություն ենք ծավալում, օրինակ՝ մշակութային ոլորտում, ոչ միայն զարգացնում ենք տեխնիկական կամ կառավարման հմտությունները, այլ նաև ուսումնասիրում ենք հայկական ճարտարապետության կամ կոթողների պատմությանը, որն ամրապնդում է մեր կապը մեր մշակույթի հետ։

TakeAR՝ ստարտափ, որը «վերականգնում» է եկեղեցիները ու կենդանացնում գրքերը
Ջուլիետա Սարգսյան, Արագածոտնի մարզի Արտենի գյուղից, 16 տարեկան։ TakeAR-ի ծրագրերի համակարգող

Ո՞րն է  TakeAR-ի ամենայուրահատուկ գործառույթը։

Կրթական ոլորտում իրականացվող ծրագրում առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ուսուցիչ-գիրք-աշակերտ կոնցեպտը համալրում ենք նորարարական AR տեխնոլոգիայով, որը բեկումնային ազդեցություն կարող է ունենալ կրթական որակի վրա: Սրանով մենք ՀՀ ուսանելու նոր, դեռևս չկիրառված կոնցեպտ ենք ներառում: Նման հավելվածի միջոցով կրթվելը դառնում է ավելի հեշտ, ամենուր և ամենժամ հասանելի, պատկերավոր, «թրենդային» և ներառական այն իմաստով, որ «պասիվ ընթերցողի» կարգավիճակից դպրոցականը անցնում է «ակտիվ սովորողի» կարգավիճակի` դասապրոցեսին մաս դարձնելով նույնիսկ դասով չհետաքրքրված աշակերտներին: 

Քանի՞ մշակութային կոթող եք թվայնացրել:

Այժմ AR տարբերակով հասանելի են Լոռվա` Թումանյանի շրջանի 10 կոթողները, նաև Գառնու տաճարը, Թալինի Կաթողիկե եկեղեցին և Քաղենիի ամրոցը։

Uteach. հայկական ստարտափ, որը հեշտացնում է օնլայն դասավանդումը

Որո՞նք են ստարտափի առանցքային ձեռքբերումները։

2018 և 2019թթ-ին, TakeAR-ը մասնակցել է Digitec Expo ցուցահանդեսին և ներկայացրել իր դեռևս չհրապարակված հավելվածները (8-րդ դասարանի կենսաբանության դասագրքի, Գառնիի տաճարի և այլ ժամանցային բաղադրիչներով օրինակներ), ինչպես նաև, 2019թ-ին մասնակցել ենք «Կրթություն և կարիերա» էքսպոյին: Իսկ 2021թ֊ին մասնակցել ենք Digitec Expo֊ին այս անգամ ներկայացնելով թե՛ կոթողները, թե՛ տեխնոլոգիայով համալրված դասագրքերը։

Ունեցել ենք փոքր և ծրագրային ներդրումներ, որոնց շրջանակներում իրականացրել ենք փոքր գաղափարներ։ 

Անկախ այս ամենից մեր ամենամեծ ձեքբերումներից ենք համարում մեր գաղափարների հանդեպ հանրության կողմից ահռելի դրական առձագանքները, որոնք մշտական ուղեկցվում են մեծ ոգևորությամբ և վստահությամբ։ Հուսով ենք, որ շուտով դրանց կավելացվի նաև մեր թողած արդյունքների հանդեպ նման և ավելի մեծ արձագանք։

TakeAR՝ ստարտափ, որը «վերականգնում» է եկեղեցիները ու կենդանացնում գրքերը

Ձեր կարծիքով ովքե՞ր են ձեր մրցակիցները և ի՞նչով եք դուք առնձնահատուկ։

Եթե խոսենք ծրագրային լուծման մշակման տեսանկյունից, ապա մեր մրցակիցներն են այն բոլոր կազմակերպությունները, որոնք զբաղվում են բիզնեսներում որպես ծառայություն AR տեխնոլոգիայով լուծումների ինտեգրմամբ: Մեր ստարտափի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ծրագրային մշակումները ճկուն կերպով հարմարեցվում են բիզնեսին յուրահատուկ կարիքներին ու դրանով այն դարձնում առավելագույնս համապատասխան բիզնեսի գործունեությանը: Ինչը վերաբերում է հասարակության շրջանում դրական ազդեցություն բերող, ոչ կոմերցիոն նախագծերին, ապա յուրաքանչյուրը, ով մտահոգ է այս ոլորտներում խնդիրների ու մարտահրավերների լուծմամբ, մենք նրանց չենք համարում մրցակիցներ, այլ դիտարկում ենք աջակիցներ:

TakeAR՝ ստարտափ, որը «վերականգնում» է եկեղեցիները ու կենդանացնում գրքերը
Մհեր Իսրայելյան, Տավուշի մարզի Ջուջևան գյուղից, 3D մոդելավորող, սովորում է ՀԱՊՀ-ում, 18 տարեկան

Ի՞նչ նոր հնարավորություններ եք պլանավորում ավելացնել։

Դպրոցներում AR դասագրքերի մասով պլանավորում ենք 8-րդ դասարանի «Մարդ-անատոմիա» դասագրքի ամբողջական ծրագրի պատրաստումից հետո տեխնոլոգիան տարածել մյուս դասարանների ու իհարկե մյուս առարկաների դասագրքերի շրջանում` ստանալու համար դպրոցում կրթվելու մեկ ամբողջական օգնական համակարգ աշակերտի համար:

Ներդրումներ ունե՞ք արդեն ներգրաված կամ պլանավորո՞ւմ եք։

Մինչ այժմ ունեցել ենք ծրագրային ներդրումներ հիմնականում դրամաշնորհների տեսքով, որոնցից մեկը ՀԿ Կենտրոնի հետ` միասին մասնակցելով ՄԱԶԾ Կոլբա լաբի (Kolba lab) «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր» ծրագրին` ստանալով ֆինանսավորում՝ Լոռու մարզի 10 հուշակոթողները AR տեխնոլոգիայով համալրելու համար: Ներկայումս ներդրումային պլաններ կան ֆոնդհայթհայթում իրականացնել դասագրքերի վիրտուալ լաբորատորիա ստեղծելու գաղափարի իրականացման համար: Թիմը այս շրջանում կենտրոնացած է հիմնականում անձնային և մասնագիտական հմտությունների և գիտելիքի զարգացման վրա:

TakeAR՝ ստարտափ, որը «վերականգնում» է եկեղեցիները ու կենդանացնում գրքերը

Ինչպե՞ս եք պատկերացնում ստարտափի ապագան 5 տարի անց։

5 տարի անց պատկերացնում ենք, որ դպրոցներում համատարած կերպով կկիրառվի մեր մշակված հավելվածը` գոնե 40% դասագրքերի համար ու արդյունքը կլինի այն, որ ՀՀ-ում դպրոցական կրթությունը կլինի նոր` ավելի բարձր մակարդակի վրա: Իսկ ինչ վերաբերում է մշակութային ոլորտին, ապա պատկերացնում ենք, որ այն կտարածենք կոթողների մեծ մասի վրա և արտասահմանի հանրության մեծ շրջանակներում կունենանք AR տեխնոլոգիայով Հայաստան աշխարհը բացահայտելու ձևավորված նոր մշակույթ, նաև հնարավորություն օգտատերի տեսանկյունից նոր օրինակներ ավելացնելու համար:

Wirestock. հայկական ստարտափ, որը վաճառում է վիզուալ քոնթենթը

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
TakeAR՝ ստարտափ, որը «վերականգնում» է եկեղեցիները ու կենդանացնում գրքերը

Վերջին նորությունները

TakeAR՝ ստարտափ, որը «վերականգնում» է եկեղեցիները ու կենդանացնում գրքերը
Աննա Արզումանյան
«Ինչպե՞ս բիզնես անել» հարցից տառապող լրագրողը հայտնվեց իր երազանքների մոլորակում։ Ես Աննան եմ, լրագրող՝ ով ձեզ կներկայացնի հայ ստարտափերների գործունեությունը, հաջողված պատմությունները և ամենակարևորը՝ ինչպես հեշտ բիզնես անել։ Բացի բիզնեսից ինձնից կտեղեկանաք ամբողջ աշխարհում տեղեկատավական ոլորտի նորություններին։