STRIVE նախաինկուբացիոն ծրագիրը մեկնարկում է՝ խթանելու Հայաստանի ստարտափ էկոհամակարգը

Վերջին լուրերը
STRIVE նախաինկուբացիոն ծրագիրը մեկնարկում է՝ խթանելու Հայաստանի ստարտափ էկոհամակարգը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնը (AUA EPIC) հայտարարել է STRIVE նախաինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին, որը նպատակ ունի հեղափոխել երկրի ձեռնարկատիրական լանդշաֆտը: Այս 10-շաբաթյա ծրագիրը, որը առաջինն է իր տեսակի մեջ Հայաստանում, բաց է բոլոր հետաքրքրված անհատների համար՝ անկախ նրանց աշխատանքային փորձից կամ բիզնես գաղափարի առկայությունից:

STRIVE-ը ստեղծվել է Ice House Entrepreneurship ծրագրի հիման վրա՝ ներգրավելով փորձառական, խնդիրների վրա հիմնված մեթոդաբանություն։ Ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակիցներին կիրառել ստացած գիտելիքները իրական աշխարհում՝ սահմանափակ ռեսուրսների պայմաններում։ Ծրագրի միջոցով նրանք ձեռք են բերում ձեռներեցության համար անհրաժեշտ վարքագծեր և հմտություններ։

Ովքեր կարող են դիմել՝

- Advertisement -

Ծրագիրն անհատների համար է (ոչ թիմերի) և հասանելի է բոլորին (հատկապես ոչ AUA-ի համայնքի անդամներին)։

Մասնակիցները պետք է կարողանան մասնակցել շաբաթական դեմ առ դեմ դասերին, որոնք կանցկացվեն Հայաստանի ամերիկյան համալսարանում (10 մոդուլների փաթեթ) երեկոյան ժամերին (19:00-21:00)։

Մասնակիցները պետք է ունենան անգլերեն լեզվով հաղորդակցվելու ունակություն (միջին և բարձր մակարդակի լեզվական հմտություն)։

Մասնակիցները պետք է ցանկություն ունենան սովորելու և բաց լինեն նոր գաղափարներին (ստարտափ գաղափար ունենալը պարտադիր չէ):

STRIVE ծրագրի առավելությունները

Ծրագիրը մի շարք առավելություններ ունի․

  • Ձեռնարկատիրական վերաբերմունքի, վարքագծի և հմտությունների զարգացում գործնական և գործընթացային կողմնորոշված ծրագրի միջոցով,
  • Ձեռնարկատիրական վարքագիծը խրախուսող սոցիալական և իրավիճակային գործոնների բացահայտում և օգտագործում,
  • Անորոշ իրական հանգամանքներում հնարավորությունների բացահայտում, գնահատում և հաստատում,
  • Ցանցի ստեղծում նույն մտածելակերպ ունեցող ձեռնարկատերերի և ոլորտի առաջատարների հետ,
  • Անձնական և մասնագիտական քոուչինգի սեսիաներ:

Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է։ Դիմելու համար կարող եք անցնել հղումով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները