EPIC-ի STRIVE երիտասարդական ձեռնարկատիրական ծրագիրն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
EPIC-ի STRIVE երիտասարդական ձեռնարկատիրական ծրագիրն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնի (AUA EPIC) STRIVE նախաինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտեր:

Ծրագրին մասնակցելու համար ընտրվելու են 20-35 տարեկան տաղանդավոր անհատներ՝ ձեռնարկատիրական և նորարարական մտածելակերպը, ստեղծագործ և քննադատական մտածողությունը, խնդիրներ լուծելու և որոշումներ կայացնելու կարողությունները զարգացնելու նպատակով։

- Advertisement -
EPIC-ի STRIVE երիտասարդական ձեռնարկատիրական ծրագիրն ընդունում է հայտեր

STRIVE-ն իր տեսակի մեջ առաջին նախաինկուբացիոն ծրագիրն է Հայաստանում, որը հատուկ նախագծված է այն անհատների համար, ովքեր ցանկանում են նախնական ծանոթություն ունենալ բիզնես աշխարհի հետ, չնայած նախնական աշխատանքային փորձին կամ ստարտափ գաղափարի առկայությանը: 10-շաբաթյա ուսումնական ծրագրով մասնակիցները ուսումնասիրում են ձեռներեցությունը ինտերակտիվ դասախոսությունների, հանդիպումների և սեմինարների միջոցով: Ծրագրի հիմնական նպատակն է հիմնադիրների մոտ զարգացնել հետաքրքրասիրությունը և ստեղծագործականությունը, խնդիրներ լուծելու և որոշումներ կայացնելու կարողությունները։

Ծրագրին դիմելու համար պարտադիր չէ ստարտափ գաղափար ունենալը, սակայն պարտադիր է անգլերենի իմացությունը (առնվազն միջին մակարդակ), քանի որ ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է։

Ծրագրի մանրամասներն ու հայտադիմումը հասանելի են այստեղ։ Դիմելու վերջնաժամկետը մարտի 15-ն է։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները