Դեկտեմբերի 22-ին կայացավ Ցանցային Պետություն Բիզնես Ակումբի ներկայացումը: Մոտ 6 տասնյակ բիզնես ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ և «Ցանցային Պետության» քաղաքացիներ մասնակցեցին միջոցառմանը:
Միջոցառումը մեկնարկեց Ցանցային Պետություն Բիզնես Ակումբի հիմնադիր անդամ Էրիկ Խաչատրյանի ողջույնի խոսքով: Ապա հիմնադիր և խորհրդի նախագահ Վահրամ Այվազյանը ներկայացրեց «Ցանցային Պետությունը», վերջինիս նպատակները, առաքելությունն ու հիմնական նախագծերը:
Առաջին պանելային քննարկման ընթացքում էլ ներկայացվեց «Հայկական աշխարհում բիզնես մարտահրավերները հաղթահարելու» թեման՝ մասնակիցներ Գագիկ Գյուլբուդաղյանի, Ալինե Մասրլյանի և Հայկ Մարգարյանի մասնակցությամբ ու Լիանա մանուսաջյանի մոդերատորությամբ:
Երկրորդ պանելային քննարկումն արդեն կրում էր «Web 3.0 ժամանակ բիզնեսը» անվանումը: Քննարկման մոդերատորը Արթուր Ալոյանն էր, իսկ մասնակիցները՝ Դեյվիդ Ա.Բեքեթը, Վիգեն Առուշանյանն ու Ռաֆայել Թոբելյանը: Քննարկման ընթացքում ներկայացվեցին մետատիեզերքի, NFT-ների ազդեցության ոլորտներն ու այդ ոլորտների ներկա դրությունը Հայաստանում:
Մաղթենք հաջողություն Ցանցային Պետություն Բիզնես Ակումբի հետագա գործունեությանն ու Հայաստանում իրագործվող նախագծերին:
Իսկ բիզնես ու ՏՏ ոլորտի այլ նորությունների մասին տեղեկացե՛ք առաջինը How2B-ի Տելեգրամյան ալիքում: