Ստեղծվել է աշխարհում առաջին Apple Watch-ը՝ «անվերջանալի» լիցքավորմամբ

Վերջին լուրերը
Ստեղծվել է աշխարհում առաջին Apple Watch-ը՝ «անվերջանալի» լիցքավորմամբ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ստեղծվել է միակ Apple Watch-ը է, որը լիցքավորման կարիք չունի, սակայն ինքնավարությունը ձեռք է բերվել ժամացույցի ֆունկցիոնալությունը զոհաբերելով:

Ինժեներ Ջեք Սփիգլը առաջին սերնդի 42 մմ Apple Watch-ը վերածել է անսահմանափակ լիցքավորմամբ ժամացույցի: Պարզ ասած՝ խելացի «խնձորային» ժամացույցից նա դասական մեխանիկական ժամացույց է պատրաստել։

- Advertisement -
Ստեղծվել է աշխարհում առաջին Apple Watch-ը՝ «անվերջանալի» լիցքավորմամբ

Ժամացույցը, բնականաբար, անսովոր տեսք ունի.

«Ինչո՞ւ ես դա արեցի: Ամեն ինչ սկսվեց անցյալ տարվա դեկտեմբերին, երբ ես գնեցի Apple Watch և հասկացա, որ ծախսում եմ մի քանի հարյուր դոլար այն գործառույթների վրա, որոնք ինձ իրականում պետք չեն, հավանաբար չեմ օգտագործի, և որոնք օգտակար չեն լինի 5 տարի անց կա՛մ աջակցության բացակայության, կա՛մ դեգրադացված բաղադրիչների պատճառով: Եվ այդ պահին էլ միտքը ծագեց»,- նշել է Սփիգլը։

Էնտուզիաստը ժամացույցից հանել է ամեն ինչ՝ մարտկոցը, մայր տախտակը և այլ էլեկտրոնային բաղադրիչներ։ Արհեստավորն առանձնացրել է էկրանի մոդուլը՝ օրիգինալ ապակին պահելու համար, ուստի ժամացույցը չի կարող տարբերվել օրիգինալից։ Եվ վերջում՝ գործի տակ տեղադրել է Seiko NH38 մեխանիկական ժամացույցի բլոկ:

Արդյունքում ստացվել է մեխանիկական Apple Watch, հետևաբար ժամացույցը լիցքավորել այլևս անհրաժեշտ չէ։ 🙂

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները