Starlink արբանյակները յուրաքանչյուր երկու տարին մեկ կսպանեն մեկ մարդու. FAA

Վերջին լուրերը
Starlink արբանյակները յուրաքանչյուր երկու տարին մեկ կսպանեն մեկ մարդու. FAA
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) զեկույց է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսին, որտեղ պնդում է, որ Starlink արբանյակները վտանգ են ներկայացնում շահագործման ավարտից հետո նրանց չայրված բեկորների Երկիր ընկնելու վտանգի պատճառով։

Starlink-ը հերքել է մեղադրանքը, որակել այն «անհեթեթ և ծիծաղելի», ինչպես նաև նամակ է ուղարկել FAA-ին՝ պահանջելով շտկել զեկույցը՝ «Սթարլինկի վերաբերյալ ոչ ճշգրիտ գնահատականները» հեռացնելու համար։

- Advertisement -
Starlink արբանյակները յուրաքանչյուր երկու տարին մեկ կսպանեն մեկ մարդու. FAA

FAA-ը զեկույց է ուղարկել ԱՄՆ Կոնգրես, որը հիմնված է Aerospace Corporation ոչ առևտրային հետազոտական ​​խմբի կողմից իրականացված ուսումնասիրության վրա: Այն հայտնում է պոտենցիալ վտանգների մասին, որոնք կապված են արբանյակների մեծ համաստեղությունների օգտագործման հետ, ինչպիսին է Starlink-ը: Զեկույցի համաձայն՝ մինչև 2035 թվականը, եթե համաստեղությունը հասնի նախատեսված չափերին, յուրաքանչյուր երկու տարին մեկ մարդու վնասվածքի կամ մահվան վտանգ կա՝ մթնոլորտում Starlink արբանյակից չայրված բեկորների անկման պատճառով: Տիեզերական աղբը կարող է դառնալ ինքնաթիռների խոցման պատճառ։

SpaceX-ը նշել է, որ տիեզերական աղբի քանակի վերաբերյալ FAA-ի գնահատականները հիմնված են NASA-ի 23 տարի առաջ արված ուսումնասիրության վրա: Վերջինս վերաբերում էր արբանյակներին, որոնք արտադրվել էին Iridium-ի կողմից, այլ նյութերից, որոնք չեն օգտագործվում Starlink տիեզերանավերի մեջ: SpaceX արբանյակները նախագծված են այնպես, որպեսզի ամբողջությամբ այրվեն մթնորլորտ կրկնակի մուտք գործելիս: SpaceX-ի նամակում նշվում է նաև, որ 2020 թվականի փետրվարից 325 Starlink արբանյակներ դուրս են բերվել ուղեծրից և բոլորն ամբողջությամբ այրվել են մթնոլորտում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները