SpaceX-ը բաժնետերերից 337 մլն դոլար է ներգրավել

Վերջին լուրերը
SpaceX-ը բաժնետերերից 337 մլն դոլար է ներգրավել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

SpaceX տիեզերական տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերությունը բաժնետերերից ներգրավել է 337 մլն դոլար։

Դեռ ոչ վաղ անցյալում՝ 2020 թվականի օգոստոսին, SpaceX-ը հասել էր 1,9 միլիարդ դոլարի, որը ընկերության համար այն ժամանակ դեռևս ամենաբարձր ցուցանիշն էր: Այնուհետև ընկերությունը գնահատվել է 46 միլիարդ դոլար: 2021 թվականի փետրվարին SpaceX-ի գնահատականը հասել է 74 միլիարդ դոլարի:

- Advertisement -
SpaceX-ը բաժնետերերից 337 մլն դոլար է ներգրավել

Ընկերության բաժնետերերի թվում են Alphabet-ը և Fidelity հիմնադրամը:

2021 թվականի օգոստոսին SpaceX-ը հավաքեց Starship-ի նախատիպը՝ ուղեծրային արձակումների համար՝ այն դարձնելով աշխարհի ամենաբարձր հրթիռը:

2021 թվականի հոկտեմբերին SpaceX-ի գնահատականը գերազանցել է 100 միլիարդ դոլարը։ Ընկերությունը բանակցություններ է վարել նոր և գործող ներդրողների հետ՝ մինչև 755 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսեր վաճառելու համար: 

Միևնույն ժամանակ 2021-ի դեկտեմբերին Իլոն Մասկը նամակ է ուղարկել SpaceX-ի աշխատակիցներին Starship հրթիռի համար շարժիչների դանդաղ արտադրության պատճառով ընկերության սնանկացման վտանգի մասին։

Հիշեցնենք, որ SpaceX-ը հիմնադրվել է 2002 թվականին Իլոն Մասկի կողմից տիեզերք թռչելու ծախսերը կրճատելու նպատակով՝ ուղի բացելով Մարսի գաղութացմանը։ 

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները