Պատմության մեջ առաջին անգամ արբանյակը տիեզերքից արևային էներգիա է փոխանցել Երկիր

Վերջին լուրերը
Պատմության մեջ առաջին անգամ արբանյակը տիեզերքից արևային էներգիա է փոխանցել Երկիր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Գիտնականները շարունակում են էներգիայի մաքուր և կայուն աղբյուրների որոնումները։ Նրանք ջանքեր են գործադրում տիեզերքում արեգակնային էներգիա որսալու և այն Երկիր փոխանցելու համար: Դրանում որոշակի հաջողության են հասել Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech) գիտնականները, ովքեր կարողացել են էներգիա հավաքել ուղեծրային արբանյակի միջոցով և այն փոխանցել Երկիր:

Խոսքը Space Solar Power Demonstration- SSPD-1 առաքելության մասին է, որն իրականացվում է Caltech-ի տիեզերական արևային էներգիայի նախագծի (SSPP) գիտնականների կողմից՝ NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի (JPL), Indie Semiconductor Inc.-ի հետ համատեղ՝ Amazon Web Services-ի և ստարտափ GuRu Wireless-ի համագործակցությամբ։

- Advertisement -
Պատմության մեջ առաջին անգամ արբանյակը տիեզերքից արևային էներգիա է փոխանցել Երկիր

Համատեղ գործունեության արդյունքում գիտնականները կարողացել են Երկրի ուղեծրում որոշակի էներգիա հավաքել, այնուհետև այն տեղափոխել մեր մոլորակի մակերես, ինչը կարելի է լուրջ ձեռքբերում համարել։

Ինչպես գիտենք, մարդիկ սովորել են օգտագործել արևի լույսը էներգիա արտադրելու համար, սակայն Երկրի վրա արևային մարտկոցներն ունեն իրենց խնդիրները: Օրինակ՝ վատ եղանակին նրանք ավելի քիչ էներգիա են ապահովում, իսկ գիշերը ընդհանրապես չեն աշխատում։ Ուղեծրում արևային մարտկոցները կարող են աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ արևի կողմն են: Այժմ գիտնականները պետք է ճանապարհ գտնեն այս էներգիան ուղեծրից Երկիր ուղարկելու համար։

Գիտնականների այս փորձը հնարավոր է դարձել շնորհիվ մի սարքի, որը կոչվում է Microwave Array for Power-transfer Low-Orbit Experiment (MAPLE): Նրա օգնությամբ տիեզերքից էներգիա են փոխանցել Երկիր։ MAPLE-ը փոքր 6U տիեզերական արբանյակ է, որը կարող է ստանալ արևային էներգիա ֆոտոգալվանային բջիջների միջոցով: MAPLE-ն ալեհավաքներ օգտագործելով՝ էներգիան ռադիոհաճախականությունների է վերածել և այն փոխանցել Երկիր: Այն ընդունել են Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում գտնվող Մուրի լաբորատորիայի տանիքում, որտեղ գտնվում են ազդանշանի ընդունման, փոխակերպման և MAPLE-ի դիրքին հետևելու համար նախատեսված սարքավորումները։

Հիշեցնենք, որ առաքելությունը սկսվել է 2023 թվականի հունվարի 3-ին, երբ հետազոտական ​​մեքենան ուղարկվեց Երկրի ուղեծիր՝ օգտագործելով SpaceX Falcon 9 հրթիռը: Ուղիղ երկու ամիս անց գիտնականները սկսեցին փորձարկել MAPLE-ը, և արդյունքում առաքելությունը հաջողված համարվեց։ Հետագայում հետազոտողները ծրագրում են ստեղծել SPPD-1 նման արբանյակների համաստեղություն, որը կկարողանա էներգիա փոխանցել Երկիր՝ 10․000 տնային տնտեսությունների մատակարարման համար։ Այնուամենայնիվ, սա դեռ անիրատեսական է թվում, քանի որ այս պահին MAPLE-ը տիեզերքում միաժամանակ ընդունում է 175-ից մինչև 251 մՎտ էներգիա, որից միայն 1 մՎտ էներգիան է հասցվել վերգետնյա կայան:

Կարդացե՛ք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները