«Սոցիալական մեդիա մարքեթինգ» անվճար դասընթաց` Լոռու մարզի երիտասարդների համար

Վերջին լուրերը
«Սոցիալական մեդիա մարքեթինգ» անվճար դասընթաց` Լոռու մարզի երիտասարդների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF), Vanadzor Technology Center – VTC
Տևողություն՝ 3–3,5 ամիս (80 ժամ)
Ձևաչափ՝ հիբրիդային (առցանց և անցանց)

Միջոցառման մասին․

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF)) և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (Vanadzor Technology Center – VTC)՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո կազմակերպում են «Սոցիալական մեդիա մարքեթինգ» դասընթաց:

Այս դասընթացի շնորհիվ մասնակիցները.

  • կկարողանան ավելի արդյունավետ և արհեստավարժ կերպով վարել տարբեր սոցիալական էջեր,
  • կտիրապետեն SMM-ի ողջ գործիքակազմին,
  • ձեռք կբերեն մեծ պահանջարկ վայելող մասնագիտություն,

Դասընթացին կարող են մասնակցել Լոռու մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդները:

Դասընթացի մասնակցության համար մայիսի 23-ին տեղի կունենա թեստավորում, որը կստուգի համակարգչային գիտելիքները, ինչպես նաև սոցիալական ցանցերից օգտվելու տարրական հմտությունները, իսկ մայիսի 25-ին կանցկացվի հարցազրույց։

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 21-ը ներառյալ ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները