Shopify-ը բախվում է հայկական 10Web-ի մրցակցությանը AI-ի վրա հիմնված էլեկտրոնային առևտրում

Վերջին լուրերը
Shopify-ը բախվում է հայկական 10Web-ի մրցակցությանը AI-ի վրա հիմնված էլեկտրոնային առևտրում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վերլուծաբանների կանխատեսումները ցույց են տալիս, որ համաշխարհային էլեկտրոնային առևտրի արդյունաբերությունը մինչև 2032 թվականը կաճի հասնելով 57,22 տրիլիոն ԱՄՆ դոլարի՝ 2022 թվականի 14,14 տրիլիոն դոլարի համեմատ: Forbes-ը կանխատեսում է, որ մինչև 2026 թվականը մանրածախ էլեկտրոնային առևտուրը կկազմի ընդհանուր մանրածախ առևտրի մոտ մեկ քառորդը:

Եվ այս մրցակցային շուկայում Կանադայի Shopify-ը՝ աշխարհի 10 խոշորագույն էլեկտրոնային առևտրի ընկերություններից մեկը, բախվում է այնպիսի ընկերությունների մրցակցությանը, որոնք ամբողջովին կենտրոնացած են արհեստական բանականության վրա: Այս ընկերություններից մեկն էլ հայկական 10Web-ն է, որի հետ Shopify-ի մրցակցությանն անդրադարձել է Forbes-ը: 

- Advertisement -
Shopify-ը բախվում է հայկական 10Web-ի մրցակցությանը AI-ի վրա հիմնված էլեկտրոնային առևտրում

10Web-ի նման ընկերությունները տրամադրում են նորարարական լուծումներ՝ օգտագործելով բաց կոդով գեներատիվ AI։ 10Web-ը նվազեցնում է առցանց խանութ ստեղծելու ժամանակը երկու շաբաթից (ստանդարտ Shopify-ի համար) հասցնելով մինչև ընդամենը 10 րոպեի: Այս հեղափոխական  հարթակն արդեն օգնել է ստեղծել շուրջ 1,2 միլիոն կայք:

Անդրադառնալով Forbes-ի հրապարակմանը 10Web-ի հիմնադիրներից Արտավազդ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Ուրախ եմ կիսվել, որ Forbes-ը է հրապարակել է 10Web-ի մասին:

Մեր ճանապարհը դժվար էր. վեց երկարաձիգ տարիներ, հագեցած շուկա և բարդ մրցակցություն։ Այսօր մենք ուղղակի մրցում ենք Shopify-ի հետ՝ ստեղծելով AI-ով և բաց կոդի վրա հիմնված առաջին Ecommerce պլատֆորմը։ Shopify-ը կարող է լինել $100B հսկա, բայց մենք աճում ենք, և մեծ պլաններ ունենք դառնալու արժանի ալտերնատիվ»։

10Web-ը զբաղվում է ոչ միայն կայքէջեր կառուցմամբ, այլ ամբողջական էկոհամակարգ ստեղծելով, որտեղ AI-ը մեծ դերակատորություն է ունենում՝ օգնելով մարքեթինգին, վաճառքին, սպասարկանը (աջակցությանը) և զարգացմանը: Այս մոտեցումը թույլ է տալիս բոլորին ունենալ բարձրակարգ կայք և AI օգնականների վիրտուալ թիմ՝ դրանով իսկ հավասարեցնելով խաղադաշտը թվային աշխարհում, գրում է Forbes-ը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ֆինանսաբանկային ամենահետաքրքիր նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները