Թումո քարտեզը համալրվել է ևս մեկ կետով, այս անգամ Շիրակի մարզում։ Արթիկում մեկնարկել է մարզում առաջին Թումո տուփը, որը նորարար տեխնոլոգիաների կրթությունն էլ ավելի հասանելի կդարձնի համայնքի և հարակից բնակավայրերի պատանիների համար։
Տուփի ուսանողական թիմը համալրել են ոչ միայն նոր, այլև նախկինում Արթիկ-Գյումրի-Արթիկ ճանապարհն անցնող ուսանողները, ովքեր արդեն հնարավորություն ունեն տեղում հմտանալ իրենց նախընտրած ոլորտներում: Նրանք կանցնեն ինքնուսուցողական վարժանքներն Արթիկի տուփում, իսկ դասընթացներին ու աշխատարաններին կմասնակցեն Գյումրիի կենտրոնում:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։
Շիրակի մարզում բացվել է առաջին Թումո տուփը

Վերջին լուրերը
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները