Սերենա Ուիլյամսը թողնում է թենիսը՝ վենչուրային ներդրումներով զբաղվելու համար

Վերջին լուրերը
Սերենա Ուիլյամսը թողնում է թենիսը՝ վենչուրային ներդրումներով զբաղվելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ թողնում է թենիսը՝ վենչուրային ներդրումների վրա կենտրոնանալու համար։


Պատմության ամենաբարձր վարձատրվող թենիսիստուհին վերջին մի քանի տարին ակտիվորեն զբաղվում է վենչուրային ներդրումներով։ Դեռ 2014թ. նա հիմնել է Serena Ventures ներդրումային ընկերությունը, որն այս տարվա սկզբին ներգրավել է 111 մլն դոլար ներդրում և հասցրել է հրեշտակ ներդրող դառնալ 60 ընկերությունների համար։ Ընկերությունը ներդրումներ է իրականացնում «քիչ ներկայացված հիմնադիրներով» ստարտափների մեջ, որոնք կազմում են պորտֆելի 74%-ը։

- Advertisement -
Սերենա Ուիլյամսը թողնում է թենիսը՝ վենչուրային ներդրումներով զբաղվելու համար

Forbes պարբերականը Մեծ սաղավարտի 23-ակի չեմպիոնի կարողությունը գնահատում է 260 մլն դոլար, որից ընդամենը 94 մլն դոլարն է վաստակել կորտում, մյուս մասը՝ այլ նախագծերից։

Ուիլյամսը նաև գործունեություն է ծավալում նորաձևության և մեդիա ոլորտներում, իսկ 2017թ.-ից Survey Monkey-ի տնօրենների խորհրդի անդամ է։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։


Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները