Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակումներ է մտցնում Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներմուծման նկատմամբ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ռուսաստանը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից ներմուծվող մի շարք մրգերի և բանջարեղենի վրա, հայտնում է «Ռոսսելխոզնադզորը»։

Գերատեսչության տվյալներով՝ սահմանափակումները կվերաբերեն հատապտուղներին և թարմ բանջարեղենին, այդ թվում՝ լոլիկին, վարունգին, բուլղարական պղպեղին, կանաչիներին և ելակին։ Դրանք կկիրառվեն Հայաստանից արտահանվող արտադրանքի նկատմամբ։

«Ռոսսելխոզնադզորը» նշում է, որ որոշումը կապված է վերջին շրջանում հայկական բուսական արտադրանքի մատակարարումների ժամանակ արձանագրված խախտումների աճի հետ, որոնք, ըստ ռուսական կողմի գնահատման, կարող են վտանգ ներկայացնել Ռուսաստանի ֆիտոսանիտար անվտանգության համար։

Գերատեսչությունում նաև հայտնել են, որ սահմանափակումները կգործեն մինչև արտահանման անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմի մշակումը և ներդրումը։

Ռուսական կողմի պնդմամբ՝ հայկական կողմը նախկինում արձանագրված խախտումներին բավարար արձագանք չի տվել։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները