Seaside Startup Summit-ի համահիմնադիրները գործարկել են Triple S վենչուրային հիմնադրամը։
Մեդիամենեջեր Արթուր Ջանիբեկյանը «Սևան Ստարտափ Սամիթ»-ի մյուս համահիմնադիրների հետ ստեղծել է միջազգային վենչուրային ֆոնդ հայկական ու միջազգային ստարտափների զարգացման համար:
Ֆոնդը գործելու է ոչ միայն Հայաստանում, այլև Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում: Triple S-ը ներդրումներ անելիս առաջնահերթություն տալու է հայկական կամ հայ հիմնադիրներ ունեցող ստարտափներին: Նախատեսում են առաջիկա 3 տարվա ընթացքում ներդրում կատարել մոտ 30 ստարտափ ընկերությունում:
Triple S-ն արդեն ակտիվ է Հայաստանում և Սփյուռքում: Հիմնադրամը միավորել է ձեռներեց գործընկերներին, որոնք մեծ ու նշանակալի փորձ ունեն միջազգային տեխնոլոգիական աշխարհում:
Համահիմնադիրներերի կարծիքով, իրենք ստեղծում են ամբողջովին նոր ծրագիր, որ կհամապատասխանի աշխարհի նոր պահանջներին:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։