Կազմակերպիչ՝ AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT, Enterprise Incubator Foundation (EIF)
Մեկնարկ՝ հունիսի 27
Որտեղ՝ AITC կենտրոն
Միջոցառման մասին․
«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո մեկնարկում է անվճար դասընթացների շարքի հաջորդ՝ “Scientific Computing with Julia language” դասընթացը։
Julia-ն գիտական հաշվարկների հզոր ծրագրավորման լեզու է, որն ապահովում է տվյալների մշակման բարձր արդյունավետություն և թվային հնարավորություններ՝ այն օգտակար դարձնելով հաշվողական գիտության և տվյալների մշակման համար: Բարձր արտադրողականությամբ հաշվարկային (HPC) համակարգերի հետ Julia-ն թույլ է տալիս օգտվել բաշխված, զուգահեռ հաշվարկներից և GPU-ի արագացումից: Այն ապահովում է հզոր և ճկուն միջավայր բարդ հաշվարկներն արդյունավետ իրականացնելու համար:
Դասախոսությունը կվարի ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ավագ գիտաշխատող Էմիլ Գազազյանը։
Մասնակցել կարող են բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները և հետազոտող գիտնականները, ովքեր ունեն նախնական գիտելիքներ “Git” համակարգից և առանց խնդիրների կարողանում են ներբեռնել գիտական ծրագրեր։
Դասընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 25-ը (ներառյալ) լրացնել առցանց հայտաձևն՝ այստեղ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: