Տեղական ռազմարդյունաբերության զարգացմանն աջակցող օրենքի փոփոխություններ են ընդունվել

Վերջին լուրերը
Տեղական ռազմարդյունաբերության զարգացմանն աջակցող օրենքի փոփոխություններ են ընդունվել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ ԱԺ մայիսի 15-ի արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով իրավական հիմքեր են ստեղծվում ՀՀ կառավարության համար իր սեփականությունը հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ սուբյեկտներին օտարելու համար:

Նախագծի համահեղինակ, պատգամավոր Տրդատ Սարգսյանը նշել է, որ ներկայացված նախագիծը միտված է բարելավելու ռազմարդյունաբերության ոլորտում պետական ռեսուրսների առավել արդյունավետ ու նպատակային կառավարմանը։ Պատգամավորն ընդգծել է, որ նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ սերտ համագործակցությամբ, բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրային դրույթներից, և նախագծի իրականացումը չի հանգեցնում բյուջետային ծախսերի ավելացման։

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ դեռևս մայիսին նախատեսվել էր տարատեսակ զինատեսակներ, ռազմամթերք, լրամասեր փոխանցել մեկ տասնյակից ավելի ռազմարդյունաբերական ընկերությունների, որոնք դիմել էին նոր զինատեսակների արտադրության և դրանց պետական փորձարկման տանելու, նորոգման, արդիականացման աշխատանքների և օգտահանման նպատակով ստանալու համար։

«Կառավարության գործընկերների, հատկապես մեր իրավաբան գործընկերների հետ քննարկումները ստեղծում էին ռիսկ՝ նախատեսված ժամկետներում այս աշխատանքը պատշաճ չկատարելու։ Հետևաբար, ընդունեցինք գործընկերների առաջարկը՝ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու, որպեսզի օրենսդրության մեջ սահմանված համապատասխան լիազորող նորմ ունենանք, որը հնարավորություն կտա կառավարությանը՝ օրենքն ընդունվելուց հետո 1-2 շաբաթվա ընթացքում համապատասխան ռազմամթերքը, լրամասերն ու բաղադրիչները, որոնք հանդիսանում են պետական սեփականություն, տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին»,-ասել է Մխիթար Հայրապետյանը։  

Օրենքում կատարված փոփոխությամբ իրական հնարավորություն կստեղծվի տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար, ռազմական նշանակության արտադրանքի փոխանցման հնարավորությունն առավել լայն ծավալով կազատականացնի տեղական ռազմարդյունաբերության պոտենցիալը և միաժամանակ կկանոնակարգի այն:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները