Նոր գործիք, որ ավելի հեշտացնելու է բիզնեսների կյանքը, հատկապես նրանց, որ գործ ունեն ներքին մոնիտորինգ իրականցնող սարքեր ու ուզում են վերահսկել դրանք առանց բարդությունների։
Qrystal Partners-ի հիմնադիր Միքայել Գրիգորյանի ստեղծած Qrystal Uplink-ը ամպային հարթակ է, որը նախատեսված է IoT և ներդրված համակարգերի (embedded systems) աշխատանքի շարունակական վերահսկման համար։ Հարթակը նպատակ ունի պարզեցնել այն գործընթացը, որը սովորաբար պահանջում է շաբաթներ՝ սեփական սերվերների, տվյալների բազաների և backend համակարգերի կառուցմամբ։
Պարզ օրինակով՝ մի նավթային ընկերություն ունի ներքին մոնիտորինգ իրականացնելու համար սարքեր։ Հիմա Qrystal Uplink-ի շնորհիվ, որը նրանք կարող են ներդնել, շատ արագ՝ էլեկտրոնային փոստով կարող են ստանալ տեղեկություն, որ օրինակ՝ սարքերից մեկը չի աշխատում կամ ազդանշան չի ստացել՝ խափանման, հոսանքի անջատման կամ սառեցման պատճառով։
«Մեկ նախատեսվում է նաև Slack-ի, Telegram-ի և այլ ալիքների միջոցով ծանուցումների ներդրում»,- ասում է Միքայել Գրիգորյանը։
Ստարտափն այժմ ներկայացված է Product Hunt-ում ու ինչպես հիմնադիրն է տեղեկացրել հենց թողարկման օրը հայտնվել է նոր թողարկված բոլոր գործիքների լավագույն 10-յակում։
Հարթակը չի հավաքագրում սենսորային տվյալներ և չի հանդիսանում տվյալների մշակման համակարգ։
Միքայել Գրիգորյանն ասում է՝ «Մեր պրոդուկտը մյուսներից նրանով է տարբերվում, որ կարծես՝ ապահովագրական ծառայություն լինենք, այսինքն՝ ընկերությունները մեզ վճարելու են նրա համար, որ ունենան անկախ աուդիտոր, որ կհետևի իրենց սարքերին ու կտեղեկացնի, որ օրինակ՝ սարքն արդեն մեկ ժամ անջատվել է ու պետք է ստուգվի»։
Ըստ հիմնադրի՝ ծառայությունը կարելի է ներդնել մեկ տողով և մի քանի րոպեում՝ առանց որևէ սերվերի կառավարման անհրաժեշտության։
Qrystal Uplink-ը ներկայում հասանելի է բետա տարբերակով։ Մշակողների և ստեղծողների համար առաջարկվում է մեկամսյա անվճար փորձնական շրջան։ Բետա փուլում հաշիվները սահմանափակված են մինչև 10 սարքով՝ հարթակի կայունությունն ապահովելու նպատակով։ Մինչև հունվարի 24-ը գրանցված օգտատերերը կստանան նաև 20 տոկոս զեղչ հաջորդ ամսվա համար։
Ստարտափը բաց է հետադարձ կապի և առաջարկների համար, իսկ մեծածավալ օգտագործման դեպքում առաջարկվում են անհատական գներ։












