Քննարկվել են Web3 և կրիպտո ոլորտում առկա խնդիրներն ու համացանցային խաբեությունները

Վերջին լուրերը
Քննարկվել են Web3 և կրիպտո ոլորտում առկա խնդիրներն ու համացանցային խաբեությունները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Ոչ միայն մտքով, այլև մարմնով ուժեղ» գաղափարի ներքո Web3 Armenia հիմնադրամը Binance Armenia և Web3 Armenia համայնքների միջև կազմակերպել է «ճակատամարտ»: Միջոցառման մասնակիցները LaserWar Armenia-ում ծանոթացել են կրակելու, ռազմավարություն մշակելու և թիմերով իրար հետ մրցելու առանձնահատկություններին։

Միջոցառումը հնարավորություն է ընձեռել երկու համայնքների անդամներին ամրապնդելու իրենց կապերը և խթանելու միասնությունը։ Մասնակիցները միջոցառման ավարտին քննարկել են ոլորտում առկա խնդիրներն ու բացերը։ Մասնավորապես, ընդգծվել է Web3-ի, բլոկչեյնի, կրիպտոյի և հարակից ոլորտների վերաբերյալ հայալեզու կոնտենտ ստեղծելու անհրաժեշտությունը, քանի որ առկա է նմանատիպ կոնտենտի լուրջ պակաս։ Բացի այդ, քննարկումներ ընթացել են համացանցում առկա տարաբնույթ խաբեությունների սխեմաների մասին, որոնցով մարդկանց փորձում են մոլորեցնել և գումարներ շորթել։ Համայնքն իր դիրքորոշումն է հայտնել նման հանցագործությունները կանխարգելելու ուղղությամբ քայլեր մշակելու մասին։ Բացի այդ, քննարկվել է իրազեկման դասընթացների քանակն էլ ավելի շատ դարձնելը։

- Advertisement -
Քննարկվել են Web3 և կրիպտո ոլորտում առկա խնդիրներն ու համացանցային խաբեությունները

Նշենք նաև, որ Web3 Հայաստան զարգացման ոչ կոմերցիոն հիմնադրամը շարունակաբար կազմակերպում է ինֆորմատիվ և կրթական միջոցառումներ ոլորտի առաջխաղացման համար։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները