Plug and Play Armenia-ը ընդունում է pre-acceleration ծրագրի մասնակցության հայտեր

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Plug and Play Central Asia and Caucasus-ը հայտարարել է Plug and Play Armenia-ի նախաաքսելերացիոն ծրագրի հայտերի ընդունման մեկնարկի մասին։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ գործընկերությամբ։

Ծրագիրը նախատեսված է ստարտափների համար, որոնք պատրաստ են փորձարկել իրենց գաղափարները, զարգացնել բիզնեսը և պատրաստվել միջազգային մասշտաբով աճի։

Կազմակերպիչների ներկայացմամբ՝ ծրագրի շրջանակում մասնակիցները կստանան մուտք Plug and Play-ի միջազգային ցանց, Սիլիկոնյան հովտի ձևաչափով մենթորություն, ավելի քան 900 փորձագիտական խորհրդատվական հանդիպումների հնարավորություն, նաև ներդրումային թիմին ներկայացվելու հնարավորություն։

Ծրագիրը միտված է հատկապես այն թիմերին, որոնք նպատակ ունեն դուրս գալ Հայաստանի շուկայից և զարգանալ գլոբալ մակարդակում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 23-ն է։ Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը Plug and Play-ի պաշտոնական էջում։

Անցած տարի Հայաստանի կառավարությունը հաստատեց է $4 միլիոն դոլար արժողությամբ նոր ծրագիր, որի շրջանակում Plug and Play Tech Center միջազգային աքսելերատորը բացեց մշտական գրասենյակ Երևանում և այս երեք տարում պարտավորվեց գործարկել ծրագրեր՝ ուղղված հայկական ստարտափների գլոբալ մրցունակության բարձրացմանը։

Այս ընթացքում հայկական մոտ 40 ստարտափ մասնակցել է Plug and Play-ի աքսելերացիոն և ինկուբացիոն ծրագրերին։ Նախաաքսելերացիոն ծրագիրը երրորդ հնարավորությունն է այդ փուլում գտնվող հայկական ստարտափների համար ստանալ գիտելիքներ ու հմտություններ միջազգային աքսելերատորից ու մենթորներից։

Իսկ ի՞նչ է տալիս իրականում միջազգային աքելերացիոն ծրագիրը, ինչիպիսի՞ն է մասնակիցների ու ոլորտի մասնագետների գնահատականը, կարող եք դիտել How2B-ի տեսանյութում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները