OpenAI-ը շտկել է GPT-4-ի ալարկոտությունը

Վերջին լուրերը
OpenAI-ը շտկել է GPT-4-ի ալարկոտությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

OpenAI-ը թարմացրել է GPT-4 Turbo-ն` բարելավելով առաջադրանքների կատարման որակը և նվազեցնելով «ալարկոտության» դեպքերը, երբ մոդելը ուղղակի չէր կատարում առաջադրանքը, հայտնում է ընկերությունը:

Վերջին շրջանում ChatGPT-ի որոշ օգտատերեր դժգոհել էին, որ մոդելը հաճախ ուղղակի հրաժարվում է կատարել տրված առաջադրանքները: Այժմ, թարմացվել է GPT-4 Turbo մոդելը, որը GPT-4-ի առավել տարածված տարբերակն է և «մարզված է» 2023թ. ապրիլի դրությամբ առկա տեղեկատվությամբ: Այն օգտատերերը, որ օգտվում էին GPT-4-ի նախկին՝ մինչև 2021թ. սեպտեմբեր տրված տեղեկատվությամբ հագեցած տարբերակից, դեռ կարող են հանդիպել խնդիրների:

Ըստ ընկերության, վերջին շրջանում GPT-4-ից օգտվողների 70 տոկոսն անցել է GPT-4 Turbo-ի, որը, սակայն, դեռևս գտնվում է «ցուցադրման» ռեժիմում: Առաջիկա ամիսներին GPT-4 Turbo-ի նոր թարմացումներ կլինեն, որը կվերաբերի նաև տեքստից նկար գեներացնելու ֆունկցիոնալին:

OpenAI-ը նաև գործարկել է ավելի փոքր AI մոդելներ, որոնք կոչվում են Embedding-ներ: Դրանք օգնում են հավելվածներին օգտագործել retrieval-augmented գեներացման գործառույթը՝ արհեստական բանականության նոր տեսակ, որը տվյալների բազայից վերցնում է ինֆորմացիան և ձևակերպում իր պատասխանը՝ աշխատելով միմյանց հետ կապված տարբեր տվյալների և բովանդակության հետ:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները