Հայաստանը միանում է OpenAI-ի Parameter Golf միջազգային մրցույթին․ ընդունվում են հայտեր

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

ԵՊՀ-ն, YerevaNN-ը և Eleveight AI-ը հրավիրում են Հայաստանի AI ինժեներներին, ուսանողներին և հետազոտողներին մասնակցելու OpenAI Parameter Golf մրցույթին։

Հայաստանը միանում է OpenAI-ի «Parameter Golf» միջազգային մրցույթին՝ ստանալով սեփական մրցուղին, որը կազմակերպվում է Eleveight AI-ի, YerevaNN-ի և Երևանի պետական համալսարանի համագործակցությամբ։

Մրցույթը բաց հետազոտական նախաձեռնություն է, որի նպատակն է ստեղծել հնարավորինս արդյունավետ լեզվական մոդել՝ խիստ սահմանափակումների պայմաններում։ Մասնակիցները պետք է մշակեն մոդելներ, որոնք կունենան մինչև 16 ՄԲ ծավալ (ներառյալ կոդը) և կվարժեցվեն առավելագույնը 10 րոպեում՝ 8×H100 GPU-ների վրա։ Գնահատումը կատարվում է մոդելի ճշգրտության հիման վրա, իսկ առաջատարների ցանկում ընդգրկվում են միայն լավագույն՝ ոլորտում նոր ստանդարտ սահմանող լուծումները։

Հայաստանի մասնակիցների համար ստեղծվել է առանձին աջակցման հարթակ՝ Parameter Golf Armenia-ն, որի շրջանակում հասանելի է ԵՊՀ սուպերհամակարգիչը՝ մինչև 20 GPU-ժամ հաշվարկային ռեսուրսով։ Բացի այդ, Eleveight AI-ն սահմանել է 500,000 դրամ մրցանակ՝ լավագույն հայկական լուծման համար՝ անկախ նրանից, այն կհայտնվի OpenAI-ի պաշտոնական առաջատարների ցանկում, թե ոչ։ Եթե հայկական որևէ թիմ ընդգրկվի միջազգային leaderboard-ում, մրցանակը կստանա լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցը, հակառակ դեպքում հաղթողը կընտրվի ներքին գնահատմամբ՝ բազմալեզու տվյալների հիման վրա։

Մրցույթը մեկնարկել է մարտի 24-ին և կշարունակվի մինչև ապրիլի 30-ը։ Մասնակիցները կարող են միջանկյալ գնահատման համար դիմել մինչև ապրիլի 14-ը, իսկ վերջնական աշխատանքները ներկայացնել մինչև մայիսի 1-ը՝ GitHub հղման կամ կոդի արխիվի տեսքով։ Կազմակերպիչները խրախուսում են ստեղծարար և ինքնուրույն լուծումները՝ բացառելով արդեն գոյություն ունեցող մոդելների կրկնօրինակումը։

Նախաձեռնության նպատակն է խթանել արհեստական բանականության զարգացումը Հայաստանում և աջակցել տեղական մասնագետներին՝ մրցունակ արդյունքներով ներկայանալու գլոբալ տեխնոլոգիական հարթակում։

Մասնակցության համար հայտը՝ այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները