Ամերիկյան Open AI ընկերությունը հայտարարել է ChatGPT չաթ-բոտի առանց գրանցման հասանելիության տրամադրման մասին։
«Այսօրվանից դուք կարող եք օգտագործել ChatGPT-ն ակնթարթորեն՝ առանց գրանցման անհրաժեշտության: Մենք սա ներդնում ենք աստիճանաբար՝ արհեստական ինտելեկտը հասանելի դարձնելու համար բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են դրա հնարավորություններով», – ասվում է ընկերության բլոգում:
Օգտագործման քաղաքականության փոփոխությունները վերաբերում են միայն ChatGPT-ին, դրանք չեն ազդի OpenAI-ի այլ արտադրանքների վրա: Նորարարությունը «աստիճանաբար» կներդրվի 185 երկրների օգտատերերի համար։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։