New Norm ստարտափը eqwefy ներդրումային հարթակում է

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Հայկական New Norm ստարտափը հայտարարել է նոր համագործակցության մասին՝ eqwefy ներդրումային հարթակի հետ։ Այժմ օգտատերերը կարող են ոչ միայն օգտվել New Norm-ի ծառայությունից, այլև ներդրում կատարել ստարտափում։

Ընկերության հիմնադիր Դիանա Օգանեսյանի խոսքով՝ սա կարևոր փուլ է New Norm-ի զարգացման համար, քանի որ նախագիծը սկզբից ի վեր նպատակ է ունեցել ոչ միայն տեխնոլոգիական պրոդուկտ ստեղծել, այլ ձևավորել նոր մշակույթ՝ հոգեկան առողջության պահպանման շուրջ՝ այն դարձնելով առօրյա կյանքի մաս՝ քնի, ֆիզիկական ակտիվության կամ առողջ սննդի նման։

New Norm-ը դիրքավորվում է որպես հոգեկան առողջության ոլորտում նորարար հարթակ, որը փորձում է անցում կատարել դասական՝ փուլային (episodic) թերապիայից դեպի արհեստական բանականությամբ շարունակական աջակցություն։ Պրոդուկտի հիմքում «էմոցիոնալ հիշողության» համակարգը, որը թույլ է տալիս օգտատերերին ստանալ մշտական և անհատականացված աջակցություն՝ ժամանակի ընթացքում հարմարվելով նրանց վարքին և վիճակին։

Հարթակը ներառում է AI-ի հետ շփման հնարավորություն, օրագրային գրառումներ, մտքի վիզուալիզացիայի գործիքներ, նաև կարող է ինտեգրվել մասնագետների հետ՝ կապ ստեղծելով թվային լուծումների և ավանդական թերապիայի միջև։ Այժմ հասանելի է նաև պլատֆորմի հանրային բետա տարբերակը։

New Norm-ը գործող արտադրանք է՝ B2C բաժանորդագրություններով և թերապևտներին ուղղված SaaS-ով, արդեն սպասարկում է հազարավոր օգտատերերի՝ ուժեղ ներգրավվածությամբ և վաղ փուլում վճարովի կոնվերտացիայով։ Ընկերությունն ակտիվ գործընկերություններ է հաստատել կլինիկաների, համալսարանների և էկոհամակարգի դերակատարների հետ, և արդեն սկսում է ստեղծել եկամուտ B2C, B2B և կլինիկական փորձնական ծրագրերի միջոցով։

New Norm-ը eqwefy-ում հասանելի կլինի երկու ամիս։ Eqwefy-ը թույլ է տալիս ներդրումներ կատարել 10 հազար դրամից սկսած։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները