«Ներկայացման հմտությունների զարգացումը գիտական ոլորտում» անվճար դասընթացն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
«Ներկայացման հմտությունների զարգացումը գիտական ոլորտում» անվճար դասընթացն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ AITCEIF
Դասընթացի մեկնարկը՝ նոյեմբերի 9
Գրանցման հղում՝ https://bit.ly/3MWGQIx

Միջոցառման մասին․

«Հզոր գիտություն, Հզոր երկիր» ծրագրի շրջանակներում մեկնարկում է «Ներկայացման հմտությունների զարգացումը գիտական ոլորտում» անվճար դասընթացը։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն ճիշտ ինքնաներկայացման և դիրքավորման հստակ կանոններն ու գործիքները։

Մասնակցության համար հարկավոր է մինչև նոյեմբերի 3-ը լրացնել առցանց հայտադիմումը, իսկ դասընթացի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ։

Նախորդ 3 տարիներին ծրագրի շրջանակում ավելի քան 350 մասնակցի ընձեռվել է անձնական և մասնագիտական աճ ձեռք բերելու հնարավորություն:

Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի գիտական ներուժը` ավելացնելով տարբեր ոլորտներում առաջադեմ հմտություններ ունեցող ներկա և ապագա գիտնականների թիվը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները