Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի կարողությունն աճել է 20.9 միլիարդ դոլարով՝ հասնելով 290 միլիարդ դոլարի` ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։
Forbes Real-Time Billionaires-ի վերջին տվյալների համաձայն՝ Մասկի կարողությունը կտրուկ աճել է չորեքշաբթի օրը՝ ցույց տալով, թե քաղաքական իրադարձություններն ինչպես կարող են ազդել համաշխարհային ֆինանսական շուկաների վրա։ Tesla-ի բաժնետոմսերը թռիչքային աճ են գրանցել, քանի որ ներդրողները կանխատեսում են, որ ընկերությունն ու նրա գլխավոր տնօրենը կշահեն Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց։ Բաժնետոմսերը երեկվա առևտրային սեսիան փակել են գրեթե 15% աճով` հասնելով 296,91 դոլարի։
Թրամփի վարչակազմի օրոք ակնկալվում է, որ Tesla-ն, զգալի շահույթ կստանա, հատկապես հաշվի առնելով, որ ավելի փոքր մրցակիցները կարող են խնդիրներ ունենալ այլընտրանքային էներգետիկայի և էլեկտրական մեքենաների սուբսիդավորման հնարավոր կրճատման պատճառով։ Բացի այդ, Թրամփի առաջարկած սակագները չինական ներմուծման վրա նվազեցնում են ամերիկյան շուկան չինական էլեկտրամոբիլներով հեղեղելու հավանականությունը, գրում է CNBC-ին։