Microsoft-ը ներկայացրել է ChatGPT-ի հիմքով աշխատող Bing-ն ու Edge-ը

Վերջին լուրերը
Microsoft-ը ներկայացրել է ChatGPT-ի հիմքով աշխատող Bing-ն ու Edge-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Microsoft-ը ներկայացրել է իր որոնողական համակարգի՝ Bing-ի նոր տարբերակը փակ օֆլայն միջոցառման ժամանակ: «Նոր Bing», որը հնարավորություն է տալիս որոնել 100 լեզուներով և աշխատում է նոր սերնդի լեզվական մոդելով: Արդյո՞ք դա GPT-4-ն է, թե՞ ոչ, չեն հաստատել ո՛չ Microsoft-ը, ո՛չ OpenAI-ի համահիմնադիր Սեմ Ալթմանը:

Ընկերությունը բարելավել է հիմնական որոնողական ալգորիթմը՝ նրան միացնելով նաև արհեստական բանականության մոդելը: Դա թույլ կտա բարձրացնել պատասխանների որակն ու «թարմությունը», ինչպես նաև օգտատիրոջը կառաջարկի միանգամից մի քանի համապատասխան հուշումներ՝ կոնկրետ աղբյուրների հղում կատարելով: Պատասխանների դասական տարբերակը կլինի ձախից, իսկ բոտի հուշումները՝ աջից:

Որոնման տողում հնարավոր կլինի գրել մինչև 1000 նիշ, իսկ հարցումները կլինեն առարկայական, օրինակ՝ «ինչո՞վ փոխարինել ձուկը սուշի պատրաստելիս» և այլն:

Որոնման տողից կարելի է անցում կատարել չատ-բոտի ինտերֆեյս, որը նման է ChatGPT-ին, այսպես են նշում The Verge-ի լրագրողները: Որպես օրինակ՝ Microsoft-ը խնդրել է որոնողական համակարգին «կազմել Մեխիկոյում հնգօրյա ընտանեկան ճամփորդություն անցկացնելու զբոսաշրջային ծրագիր», ապա «հակիրճ պատմել դա այնպես, որ հնարավոր լինի ուղարկել հարազատներին էլեկտրոնային փոստով»:

«Խելացի որոնումը» հնարավոր կլինի օգտագործել նաև Microsoft-ի բրաուզերում՝ Edge-ում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

- Advertisement -
Microsoft-ը ներկայացրել է ChatGPT-ի հիմքով աշխատող Bing-ն ու Edge-ը
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները