Microsoft-ի ընդհանուր ներդրումները OpenAI-ում և դրա AI ենթակառուցվածքներում 2026-ի հունիսին կգերազանցեն 100 միլիարդ դոլարը։ Այս մասին դատարանում հայտարարել է Microsoft-ի գործարքների գծով տնօրեն Մայքլ Վետտերը՝ նշելով, որ ընկերության ծախսերը վաղուց արդեն շատ ավելի մեծ են, քան նախկինում շրջանառվող $13 միլիարդ գնահատականը։
Նրա խոսքով՝ այդ գումարը ներառում է ոչ միայն OpenAI-ում ուղղակի ներդրումները, այլ նաև հսկայական հաշվարկային ենթակառուցվածքների, տվյալների կենտրոնների և AI սուպերհամակարգիչների ստեղծումը։ Վետտերը նաև ընդգծել է, որ Microsoft-ի այդ ծախսերի հիմնական մասը մոտ ապագայում դեռ չի վերադարձվելու։
Այս հայտարարությունները հնչել են Իլոն Մասկի հայցի շրջանակում ընթացող դատավարության ժամանակ։ Մասկը պնդում է, որ Microsoft-ը վճռորոշ ազդեցություն է ունեցել OpenAI-ի՝ ոչ առևտրային կազմակերպությունից կոմերցիոն կառուցվածքի անցման վրա, ինչը, ըստ նրա, հակասում է OpenAI-ի սկզբնական առաքելությանը։
Դատարանում ցուցմունք է տվել նաև Microsoft-ի ղեկավար Սաթյա Նադելլան։ Նա հայտնել է, որ ընկերությունը OpenAI-ում վաղ ներդրումներից ակնկալում էր առնվազն 92 միլիարդ դոլարի եկամուտ։ Իսկ 2025-ի հոկտեմբերի դրությամբ Microsoft-ի բաժնեմասը OpenAI-ում գնահատվել է մոտ 135 միլիարդ դոլար։ OpenAI-ի «վերակառուցումից» հետո Microsoft-ը պահպանել է ընկերության շուրջ 27% բաժնեմասը։
Նադելլան դատարանում նաև բացահայտել է, որ դեռ 2022-ի ապրիլին մտահոգություն ուներ, որ OpenAI-ն ապագայում կարող է նույնիսկ գերազանցել Microsoft-ին։ Նա իրավիճակը համեմատել է 1980-ականներին IBM-ի և Microsoft-ի հարաբերությունների հետ, երբ Microsoft-ը MS-DOS-ի շնորհիվ ի վերջո գերազանցեց IBM-ին։
Ըստ Նադելլայի՝ Microsoft-ը հենց այդ պատճառով էր ձգտում հասանելիություն ունենալ OpenAI-ի տեխնոլոգիաներին ու ինտելեկտուալ սեփականությանը, որպեսզի AI-ի զարգացումից շահեր ոչ միայն OpenAI-ն, այլ նաև Microsoft-ը։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ Microsoft-ը ցանկանում էր ներգրավված լինել OpenAI-ի տեխնոլոգիական էկոհամակարգի բոլոր հիմնական մակարդակներու
Microsoft-ի տեխնիկական տնօրեն Քեվին Սքոթն էլ դատարանում հայտնել է, որ OpenAI-ի համար կառուցված առաջին տվյալների կենտրոնը պարունակում էր 10,000 GPU արագացուցիչ և ստեղծվել էր ընդամենը վեց ամսում։ Նա նշել է, որ OpenAI-ի հետ համագործակցությունը Microsoft-ին օգնել է սովորել, թե ինչպես կառուցել գեներատիվ AI-ի համար նախատեսված սուպերհամակարգիչներ։
Microsoft-ը 2024-ից արդեն բացահայտ սկսել է OpenAI-ին համարել նաև մրցակից AI մոդելների շուկայում։ Միևնույն ժամանակ ընկերությունը սկսել է համագործակցել OpenAI-ի մրցակիցների, այդ թվում՝ Anthropic-ի հետ։ Սակայն դատարանում Նադելլան ընդունել է, որ Microsoft-ի սեփական AI մշակումները դեռ չեն հասել այնպիսի հանրաճանաչության, ինչպիսին ունեն OpenAI-ի մոդելները։
Կարդացե՛ք նաև.












