Meta-ն Հայաստանի 2022թ. 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում է

Վերջին լուրերը
Meta-ն Հայաստանի 2022թ. 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Համաշխարհային տեխնոհսկա Meta ընկերությունը (META Platforms Ireland Limited) հայտնվել է 2022 թվականի Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում՝ ընդհանուր առմամբ ՀՀ պետբյուջե վճարելով 332.3 մլն դրամ։

Հիշեցնենք, որ համաձայն 2021 թ. ընդունված օրենսդրական փոփոխության՝ 2022թ. սկսած ԱԱՀ-ով պետք է հարկվեն գովազդային և այլ վճարովի ծառայությունները, որոնք Հայաստանի քաղաքացիներն ու ձեռնարկությունները համացանցի միջոցով ստանում են Google-ից, Facebook-ից, Instagram-ից, Netflix-ից և այլ առցանց հարթակներից։

Դեռ նախագծի քննարկման ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել էր, որ ըստ կանխատեսման՝ պետական բյուջեի մուտքերը տարեկան ամենաքիչը կավելանան 20 մլրդ դրամով։ 

Հայտնի են 2022 թվականի 1000 խոշոր հարկ վճարողները

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները