Meta-ն ապրիլին AI կավելացնի Ray-Ban Meta խելացի ակնոցներին

Վերջին լուրերը
Meta-ն ապրիլին AI կավելացնի Ray-Ban Meta խելացի ակնոցներին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

The New York Times-ի զեկույցի համաձայն` Meta-ն հաջորդ ամիս պաշտոնապես կինտեգրի արհեստական ​​ինտելեկտն իր Ray-Ban Meta խելացի ակնոցներին: Մուլտիմոդալ արհեստական ​​ինտելեկտի գործառույթները, ինչպիսիք են սինխրոն թարգմանությունը, օբյեկտների, կենդանիների և հուշարձանների նույնականացումը վաղաժամ հասանելի են եղել անցյալ տարվա դեկտեմբերից:

Օգտատերերը կկարողանան ակտիվացնել AI օգնականը խելացի ակնոցներում՝ օգտագործելով «Hey Meta» արտահայտությունը, այնուհետև տալ իրենց հարցը: Պատասխանը կստացվի շրջանակում ներկառուցված բարձրախոսների միջոցով։ The New York Times-ի լրագրողները AI խելացի ակնոցները փորձարկել են փողոցում, մթերային խանութում, մեքենա վարելիս, թանգարաններում և նույնիսկ կենդանաբանական այգում։

- Advertisement -
Meta-ն ապրիլին AI կավելացնի Ray-Ban Meta խելացի ակնոցներին

Ըստ նրանց՝ AI-ը կարողացել է հիմնականում ճիշտ նույնականացնել ընտանի կենդանիներին և արվեստի գործերը, թեև երբեմն ծիծաղելի սխալներ է թույլ տվել։ Այսպիսով, ակնոցները դժվարությամբ կարողացել են ճանաչել կենդանաբանական այգու կենդանիներին, որոնք շատ հեռու են եղել ցանկապատերի հետևում: Դրանք նաև չեն կարողացել բացահայտել չերիմոյա կոչվող էկզոտիկ միրգը նույնիսկ մի քանի փորձից հետո: Հետազոտողների խոսքով՝ ակնոցները լավ են կատարել սինխրոն թարգմանությանները՝ աջակցելով անգլերենին, իսպաներենին, իտալերենին, ֆրանսերենին և գերմաներենին:

Ակնոցները հավանաբար կարող էին ավելի լավ ճանաչել առարկաները, եթե տեսախցիկը ունենար ավելի բարձր լուծաչափ, բայց որակյալ ոսպնյակի ավելացումը կմեծացնի ակնոցի քաշն ու չափը։

Meta-ն, ամենայն հավանականությամբ, ժամանակի ընթացքում կշարունակի կատարելագործել իր խելացի ակնոցները: Առայժմ Ray-Ban Meta խելացի ակնոցների AI տարբերակները հասանելի են միայն ԱՄՆ օգտատերերի համար՝ նախնական հասանելիության սպասման ցուցակի միջոցով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները