Meta Platforms-ը խելացի ժամացույց է մշակում

Վերջին լուրերը
Meta Platforms-ը խելացի ժամացույց է մշակում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Bloomberg-ը հրապարակել է խելացի ժամացույցի լուսանկար, որը մշակվել է Meta-ի կողմից: Meta-ն, որը նախկինում հայտնի էր որպես Facebook, նախատեսում է հաջորդ տարի Apple Watch-ին մրցակից ներկայացնել։

Meta Platforms-ը մշակում է խելացի ժամացույց՝ առջևի տեսախցիկով։ Նկարը ստացվել է ծրագրավորող Սթիվ Մոզերից։ Նա լուսանկարը գտել է խելացի ակնոցների կառավարման հավելվածում: Meta-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններ տալուց: Դատելով լուսանկարից՝ Meta խելացի ժամացույցն ունի ծայրերում կոր պատյան, շարժական ժապավեն և կառավարման կոճակ։ Դիսփլեյի ներքևի մասում առջևի տեսախցիկի առկայությունը հուշում է, որ ժամացույցը կարելի է օգտագործել վիդեոկոնֆերանսների համար։

Meta-ն պլանավորում էր իր առաջին ժամացույցը թողարկել 2022 թվականին, սակայն ժամկետների վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Ընկերությունն աշխատում է արտադրանքի երեք սերունդների վրա, որոնք նախատեսված են տարբեր ժամկետներում թողարկվել:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները