Կազմակերպիչ՝ EIF
Վերջնաժամկետ՝ փետրվարի 28
Գրացման հղում՝ https://bit.ly/3uIeOIB
Միջոցառման մասին․
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է PMI Science-ի աջակցությամբ իրականացվող Գիտական ինկուբացիայի ծրագրի 2023թ. միջազգային հայտերի ընդունման 1-ին փուլի մեկնարկի մասին:
Ծրագրի նպատակն է աջակցել գիտնականներին, ընկերություններին և հետազոտական հաստատություններին աշխարհի տարբեր ծայրերից՝ առաջ քաշելու բեկումնային գաղափարներ, վարկածներ և կառավարելու բիզնես կառույցների ստեղծման գործընթացը՝ հիմնվելով գիտական արդյունքների վրա։
հետազոտությունների և գիտելիքի փոխանակմամբ ձևավորել նոր գործընկերային կապեր և ամրապնդել երկկողմ համագործակցությունն՝ արդյունաբերական և գիտական համայնքների միջև, այդպիսով խթանելով գիտության առևտրայնացման գործընթացը։
Ծրագրի արդյունքում մի շարք թիմեր կստանան մինչև 100 000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում և ոչ ֆինանսական ռեսուրսներ, կսկսեն աշխատել հայեցակարգերի ապացուցման, նախատիպերի մշակման ուղղությամբ:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 28-ը լրացնել այս հայտադիմումը։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Գիտական ինկուբացիայի ծրագրի ներքո 2023-ի միջազգային հայտերի ընդունման 1-ին փուլի շրջանակում փետրվարի 9-ին կկազմակերպվեն առցանց տեղեկատվական հանդիպումներ բոլոր հետաքրքրված թեկնածուների համար։
1-ին տեղեկատվական հանդիպումը (հայերենով) տեղի կունենա ժամը 14։00-ին (Երևանի ժամանակով), 2-րդը (անգլերենով)՝ ժամը 15։00 (Երևանի ժամանակով)։ Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել մինչև փետրվարի 9-ը՝ ժամը 12:00։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: