Մեկնարկել է Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի վաճառքը

Վերջին լուրերը
Մեկնարկել է Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի վաճառքը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Team Telecom Armenia-ն մեկնարկում է բաժնետոմսերի վաճառքը՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին մասնակցելու տեխնոլոգիական, 100% հայկական կապիտալով ընկերության զարգացմանը ու կիսելու հաջողությունները։

Ընկերությունն առաջնային հրապարակային առաջարկի (IPO) միջոցով տեղաբաշխում է 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն հատ բաժնետոմս։

Բաժնետոմս կարելի է ձեռք բերել MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով, կա՛մ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կա՛մ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևը Ամերիաբանկի էլ. հասցեին՝ capitalmarkets@ameriabank.am։

Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը և այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։

Մանրամասներին ծանոթացե՛ք այստեղ։

- Advertisement -
Մեկնարկել է Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի վաճառքը
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները