Հոկտեմբերի 17-ին Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել Plug and Play միջազգային ինկուբացիոն ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ծրագիրը մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Plug and Play միջազգային աքսելերատորի համագործակցությամբ։
Plug and Play-ի մուտքը Հայաստանի տեխնոլոգիական միջավայր նպատակ ունի աջակցել տեղական ստարտափներին՝ միջազգային փորձի, գիտելիքի և կապերի միջոցով։
Ծրագրի ընթացքում Հայաստան կժամանեն բարձ որակավորում ունեցող միջազգային մասնագետներ, ովքեր կմատուցեն անհատական մենթորություն և խորհրդատվություն՝ բիզնեսի զարգացման, գործընկերային կապերի ձևավորման և նորարարական գաղափարների իրագործման ուղղություններով։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի առաջին փուլում ընտրված 20 ստարտափները՝ Aeda Wallet, AgroLink, BarControl (InvTech LLC), Biogen Nanotechnologies, Brain Mapping Research Center, COPA, Expath, Gampr.ai, Grintraq, HICARE GROUP, HogaTAR, Kartes Analytica, LitArchive, rBlox, SoundGate, StepX Armenia, TAOS — Health Risk Management, Testops, TopMessage և TrainForge։
Հիշեցնենք, որ ՀՀ ԲՏԱ նախարարության նախաձեռնությամբ Plug and Play միջազգային աքսելերացիոն կազմակերպության հետ մեկնարկել է եռամյա համագործակցություն: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2 ինկուբացիոն, 2 նախաաքսելերացիոն և 2 աքսելերացիոն փուլ՝ յուրաքանչյուրում ընդգրկելով 15-20 ստարտափ։
Plug and Play–ի ներկայացուցիչները՝ Գերմանիայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Սաշա Քարիմպուրը և համագործակցությունների գծով տնօրեն Ալֆրեդո Գոմես Սորիան, ընդգծել են ծրագրի կարևորությունը՝ որպես կամուրջ հայկական ստարտափների և համաշխարհային տեխնոլոգիական էկոհամակարգի միջև։











