Հայ հիմնադիրներ ունեցող LiveBoard ստարտափը, որն առցանց ուսուցման ինտերակտիվ հարթակ է, հաղթել է She Loves Tech Summit-ի Արևմտյան Եվրոպայի տարածաշրջանի ստարտափ մրցույթում:
LiveBoard-ը բոլորը մեկում հարթակ է, որը հատուկ ստեղծված է առցանց ուսուցանողների համար: Այն թույլ է տալիս նրանց սովորեցնել և շփվել ուսանողների հետ իրական ժամանակում, ինչպես նաև կազմակերպել դասապրոցեսը, ստանալ վճարումներ և խթանել իրենց ծառայությունները՝ նոր ուսանողների ներգրավելու համար:
She Loves Tech-ը կանանց և տեխնոլոգիաների աշխարհի ամենամեծ ստարտափ մրցույթն է, որը ներկայում անցկացվում է աշխարհի ավելի քան 70 երկրում:
Liveboard ստարտափը նոյեմբերին կմասնակցի մրցույթի՝ Սինգապուրում կայանալիք Գլոբալ եզրափակչին:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։