Lineate միջազգային ՏՏ ընկերությունը Երևանում գրասենյակ է բացել

Վերջին լուրերը
Lineate միջազգային ՏՏ ընկերությունը Երևանում գրասենյակ է բացել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ռուս-ամերիկյան Lineate ՏՏ ընկերությունը Հայաստանում գրասենյակ է բացել։

Ընկերությունն ավելի քան 15 տարի զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ և տրամադրում է բարձրակարգ ինժեներական թիմեր և ծրագրային լուծումներ ամերիկյան և եվրոպական ընկերություններին՝ գովազդային տեխնոլոգիաների, ֆինանսական տեխնոլոգիաների, լրատվամիջոցների և կրթական շուկաներում և այլ ոլորտներում:

- Advertisement -
Lineate միջազգային ՏՏ ընկերությունը Երևանում գրասենյակ է բացել

Lineate-ը հիմնադրվել է 2006թ., գրասենյակներ ունի ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Վրաստանում և արդեն Հայաստանում։ Իրականացրել է 900-ից ավելի նախագծեր ԱՄՆ-ում և Եվրոպայում։

Ընկերության հաճախորդների շարքում են The New York Times, SAP, Ebay, Etsy, Shutterstock, և այլ ճանաչված ընկերություններ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները