Լիոնել Մեսիի ներդրումային ընկերությունը կգլխավորի ամերիկահայ Ռազմիգ Հովագիմյանը

Վերջին լուրերը
Լիոնել Մեսիի ներդրումային ընկերությունը կգլխավորի ամերիկահայ Ռազմիգ Հովագիմյանը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ֆուտբոլի աստղ Լիոնել Մեսին հոլդինգ է հիմնել սպորտի, մեդիայի և տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրումներ կատարելու համար, հայտնում է Bloomberg-ը։

Սան Ֆրանցիսկոյում ստեղծված Play Time ներդրումային ընկերության համահիմնադիրը և գործադիր տնօրենը Graph Ventures գործընկեր վենչուրային ընկերությունից հայազգի Ռազմիգ Հովագիմյանն է, ով նախկինում գլխավորել է Hoodline (Pixel Labs) տեղական լրատվական հարթակը: Նա նաև Viki ժամանցային ստարտափի համահիմնադիրն է, որը 2013-ին միացել է Rakuten-ին 200-ից ավելի միլիոն դոլարով:

- Advertisement -
Լիոնել Մեսիի ներդրումային ընկերությունը կգլխավորի ամերիկահայ Ռազմիգ Հովագիմյանը

Play Time-ն իր առաջին ներդրումը կատարել AC Momento ստարտափում, որն աճուրդի է հանում ֆուտբոլային հանդիպումների ընթացքում կրած ֆուտբոլային մարզաշապիկներ: Ինչպես նաև ինկուբացրել է Matchday.com ֆուտբոլային ստարտափը, որի համահիմնադիրներից է նաև Ռազմիգ Հովագիմյանը. և որը կգործարկվի նոյեմբերին կայանալիք ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթին ընդառաջ։

«Այն պահից, երբ ես հանդիպեցի Լեոյին և Մեսի ընտանիքին 2017 թվականին, պարզ էր, որ նրանք ապագայի նկատմամբ համարձակ տեսլական ունեն։ Նրանք ցանկանում են շարունակել անմիջական և տևական ազդեցություն ունենալ խաղադաշտում և դրանից դուրս»,- նշել է Հովագիմյանը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները