Lenovo-ն ցուցադրել է ThinkBook նոութբուքի նախատիպը՝ թափանցիկ էկրանով և սենսորային ստեղնաշարով

Վերջին լուրերը
Lenovo-ն ցուցադրել է ThinkBook նոութբուքի նախատիպը՝ թափանցիկ էկրանով և սենսորային ստեղնաշարով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Lenovo ընկերությունը ցուցադրել է նոութբուքի նախատիպ, որը գիտաֆանտաստիկ ֆիլմի գաջեթ է հիշեցնում: ThinkBook նորարարական սարքավորումն ունի 17,3 դյույմ անկյունագիծ և արտասովոր MicroLED թափանցիկ էկրան:

Այս սարքը ըստ Lenovo-ի ֆուտուրիստական ​​մոտեցում է, որտեղ ֆիզիկական և թվային աշխարհները հատվում են։

- Advertisement -
Lenovo-ն ցուցադրել է ThinkBook նոութբուքի նախատիպը՝ թափանցիկ էկրանով և սենսորային ստեղնաշարով

Էկրանի թափանցիկությունը 55% է՝ սև պիքսելներով:

Նոութբուքն ունի սենսորային էկրանով ստեղնաշար, որը կարող է օգտագործվել նաև որպես նկարչական պլանշետ: Գրիչը մոտեցնելիս ստեղների պրոյեկցիան վերանում է:

Lenovo-ն ցուցադրել է ThinkBook նոութբուքի նախատիպը՝ թափանցիկ էկրանով և սենսորային ստեղնաշարով

Ինովացիոն սարքից օգտվելիս The Verge-ի խմբագիրը խոստովանել է, որ փորձնական նախադասություն գրելիս անընդհատ տառասխալներ է թույլ տվել՝ ուռուցիկ կոճակների բացակայության պատճառով։ Նույն դժվարություններին բախվել էնաև CNN-ի թղթակիցը։

Ընկերությունը նման նոութբուքերի զանգվածային արտադրություն սկսելու ծրագիր դեռ չունի, ուստի չի հրապարակում տեխնիկական բնութագրերը։ Բայց հույս ունի, որ առաջիկա հինգ տարում այս տեխնոլոգիան զանգվածային կիրառություն կգտնի։

Lenovo-ն ակնկալում է, որ նախատիպի ցուցադրությունը կառաջացնի քննարկումներ և կօգնի բացահայտել սարքի օգտագործման նպատակահարմար ոլորտները: Ընկերությունը կարծում է, որ նման համակարգիչը հարմար կլինի ճարտարապետների և նկարիչների համար, քանի որ նրանք կկարողանան նկարել՝ միաժամանակ օբյեկտը ապակու միջոցով ուսումնասիրելով։

CNN-ը կարծում է, որ աշակերտները կարող են օգտագործել այս սարքը դասարաններում, որպեսզի ուսուցիչները տեսնեն, թե ինչի վրա են նրանք աշխատում։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները