Հայ հիմնադիր ունեցող Lago-ն $22 մլն ներդրում է ներգրավել

Վերջին լուրերը
Հայ հիմնադիր ունեցող Lago-ն $22 մլն ներդրում է ներգրավել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Lago ընկերությունը, որի համահիմնադիրը հայազգի Րաֆֆի Սարգսյանն է, և որը մշակում է բաց կոդով վճարային համակարգ, ներգրավել է $22 միլիոն ֆինանսավորում։

Ներդրումը գլխավորել է ՝ FirstMark-ը։ Դրան մասնակցել են նաև Y Combinator-ը, Lee Fixel’s Addition-ը, New Wave-ը, Script-ը և այլ ներդրողներ:

- Advertisement -
Հայ հիմնադիր ունեցող Lago-ն $22 մլն ներդրում է ներգրավել

TechCrunch-ը գրում է, որ դրա արժեքն այժմ կազմում է շուրջ 100 միլիոն դոլար։

Ընկերությունը ներդրումը կուղղի ավանդական վճարումների և վճարային հարթակների համար բաց կոդով այլընտրանք ստեղծելուն։

Սակայն այն պարզապես վճարային համակարգերի այլընտրանք չէ։ Ընկերությունը ինժեներներին կոմպոզիտային հաշվարկային շարժիչ է տրամադրում և ֆինանսական ու բիզնես թիմերի համար իրական ժամանակում ապահովում ճշգրիտ հաշվարկային տվյալների հասանելիություն։

2021-ին Lago-ն ընդգրկվել է Y Combinator-ի ամառային շրջափուլում։

Ընկերության հաջողության մասին հետաքրքիր մանրամասներ կգտնեք այստեղ։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները