Կկայանա «Koreez» 2023 համադպրոցական մրցույթի ամփոփման երեկոն

Վերջին լուրերը
Կկայանա «Koreez» 2023 համադպրոցական մրցույթի ամփոփման երեկոն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին, «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում կկայանա Koreez 2023 համադպրոցական մրցույթի ամփոփումն ու ուսուցչի մեծարման երեկոն։

Koreez-ը կրթական շարժում է, որի առաքելությունն է խրախուսել բոլոր աշակերտների սովորելու մղումը և մեծարել այդ ճանապարհի նրանց առաջնորդին՝ ուսուցիչներին։

Koreez 2023-ի ուսուցչի մեծարման երեկոյին ներկա կլինեն 2000-ից ավելի մասնակիցներ Արցախից և Հայաստանից (տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, կրթական դեսպաններ և այլն)։

Շուրջ 80 աշակերտներ, ինչպես նաև նրանց ուսուցիչներն ու տնօրենները կստանան բազմաթիվ խրախուսական և արժեքավոր մրցանակներ (նոութբուքներ, պլանշետներ, սմարթֆոններ, հանգստի հնարավորություն Հայաստանի լավագույն հյուրանոցներում, դրամական պարգևներ լավագույն աշակերտների ուսուցիչներին և այլն)։  

Կրթական երեկոյի ժամանակ Koreez-ի թիմը կներկայացնի 5–12-րդ դասարանի բոլոր աշակերտների համար ստեղծված նոր Koreez կրթական բջջային հավելվածը։ Koreez հավելվածի հետ առաջին անգամ Հայաստանում դպրոցական ծրագիրը մեր երեխաներին հասանելի կդառնա՝ իր առանձնահատկությունների և իր ունեցած գիտելիքի հիման վրա։

Արդեն երրորդ անգամ իրականացվող և կրթական աշխարհում ամենահեղինակավորը դարձած Koreez համադպրոցական մրցույթին հասցրել են մասնակցություն ունենալ առկա 1399 դպրոցներից 1184-ը, շուրջ 18,000 աշակերտ ու ուսուցիչ՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը, ինչպես նաև Արցախը։

- Advertisement -
Կկայանա «Koreez» 2023 համադպրոցական մրցույթի ամփոփման երեկոն

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները