TikTok-ը կգործարկի լուսանկարների փոխանակման TikTok Notes հավելվածը

Վերջին լուրերը
TikTok-ը կգործարկի լուսանկարների փոխանակման TikTok Notes հավելվածը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

TikTok-ի օգտատերերը սկսել են ծանուցումներ ստանալ, որ կարճ վիդեո ծառայությունը «շուտով» կգործարկի նոր հավելված՝ TikTok Notes-ը, գրում է TechCrunch-ը։

Ծանուցման համաձայն՝ հավելվածում հնարավոր կլինի լուսանկարներ հրապարակել, ինչպես նաև կցուցադրվեն TikTok-ի օգտատերերի առկա ֆոտոհրապարակումները։ Ցանկության դեպքում օգտատերերը կարող են հրաժարվել այս գործառույթից:

- Advertisement -
TikTok-ը կգործարկի լուսանկարների փոխանակման TikTok Notes հավելվածը

TikTok-ը հաստատել է, որ իրենք աշխատում են հավելվածի վրա, սակայն այն դեռ հասանելի չէ։ Թե կոնկրետ երբ այն կգործարկվի, չի նշվում։

2023 թվականի մարտին տեխնոլոգիական բլոգեր TheSpAndroid-ը TikTok կոդում հայտնաբերել է լուսանկարներ հրապարակելու ծառայության՝ TikTok Photos-ի հղումներ։ Դրանում հայտնաբերվել է նաև հավելվածի հնարավոր պատկերանշանը՝ «P» տառի տեսքով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները